ՏԱՑ-ը անմիտ և ոչ ինֆորմատիվ թիվ է, ՍՄ-ը այն մոգոնել է, որ բյուջեի հաշվին ավել ապարատ պահի. Հրանտ Բագրատյան
Բլոգոսֆերա
Տնտեսագետ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2 օր առաջ գրել էի, որ, ըստ ԱՎԿ-ի, հուլիսին ՀՀ տնտեսական զարգացման տեմպերը դանդաղել են։ Այսօր ՆՓ-ը կառավարության նիստի ժամանակա հրապարակել է մի քանի մակրոտնտեսական թիվ։ Մասնավորապես ասել է. «Ունենք ՏԱՑ՝ 8.1%։ Սա հրաշալի թիվ է»։ Հիմա ինձ հարցնում են (բոլորը). դու ասում ես գործերը վատանում են, իսկ ՆՓ-ն ասում է հրաշալի է։ Ո՞վ է ճիշտ։
Իրականում մեր երկուսի մեջ տարբերությունը սա է։
1. Եթե հավատանք ԱՎԿ-ին, ապա տնտեսության հավելաճը ՏԱՑ ցուցանիշով հունվար - հուլիսին կազմել է 6.8%։ Այս 6.8-ի մեջ անկում ապրած ճյուղ գյուղատնտեսությունը (-8%) չկա։ Այս տարվանից գ-տ-թյան թվերը միայն եռամսյակով են հաշվում։ Եթե գ-տ-թյունը լիներ, ապա թիվը կտատանվեր 5.4-5.6% շրջանակներում։
2. Սովորաբար տնտեսագետները համեմատում են եռամսյակը եռամսյակի հետ։ Ամիսը ամսվա հետ չեն համեմատում. այն էլ ՏԱՑ ցուցանիշով, այն էլ առանց որոշ ճյուղերի, այն էլ ոչ հավասար աշխատանքային օրերի պարագայում։ 2019-ի հուլիսին ունեցել ենք 22 աշխատանքային օր, իսկ 2018-ի հուլիսին՝ 21։ Սա նշանակում է, որ 2019-ի հուլիսը նախորդ տարվանից 5% ավել է։ Այսինքն 8.1%-ից 5-ն այս մեկ օրն է։ Ուրեմն 8.1 չէ, այլ 3.1, եթե ապրիորի ընդունենք, որ կարելի է ամիսը ամսվա հետ համեմատել (եռամսյակների կամ կիսամյակների պարագայում աշխատանքային օրերի տարբերության ազդեցությունն աննշան է)։
3. ՏԱՑ-ը անմիտ և ոչ ինֆորմատիվ թիվ է։ ՍՄ-ը այն մոգոնել է, որ բյուջեի հաշվին ավել ապարատ պահի։ Կա 1 իրական թիվ՝ ՀՆԱ, այն էլ եռամսյակային։ Ամսեկան վիճակագրություն կարող է լինել գների, արտահանման-ներմուծման, աշխատատեղերի և այլն վերաբերյալ (սա էլ ձեզ ԱՎԿ ռեֆորմի մասով)։ Նշանակելով ՍՄ-ին ՆՓ-ն ինքն իրեն ծուղակը գցեց (իսկ գուցե լավ էր կանխամտածե՞լ էր)։ Այժմ նա մտիպված է նման անբովանդակ թվեր հրապարակել։
Մյուդիսի մասով։ Բարձրացրել են։ Լավ է։ Վատ չէ։ 14-րդ շարքից (B1) 13-րդը (Ba3)։ Մենք, ի դեպ, ավելի բարձր վարկանիշ էլ ենք ունեցել։ Հա, հետո ի՞նչ։ Իմպերիալիստական վարկանիշ է։ Չինաստանը ՕՈՒՆ-երի ներհոսքով 2-րդն է, իսկ արտահոսքով՝ 3-րդը։ Բայց վարկանիշը մեզնից ցածր է։ Մյուդիսը նախևառաջ քաղաքական մարմին է։ Մեր վարկանիշը մի քիչ բարձրացրել է թույլ տալով, օրինակ, եվրոբոնդերը տեղաբաշխել, ասենք, ոչ թե 6, այլ 5.5%-ով։ Հանկարծ մտքներովս չանցնի 1 կամ 1.5% վարկ վերցնենք ասիական գիգանտներից»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն