Նիկոլ ջան, որքան ուզում ես մարդ բռնի, չի անցնելու. Մենուա Հարությունյան
Բլոգոսֆերա
Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Նիկոլ ջան որքան ուզում ես մարդ բռնի, որքան ուզում ես կռուտիտ եղիր չի անցնելու : Դու ես ասել ժողովուրդն ա որոշողը , իսկ դու այդ ժողովրդի ներկայացուցիչն ես , ծառան ես, կամակատարն ես վարչապետի աթոռին, հետևաբար ժողովուրդը կցանկանա՝ Ամուլսարը կդառնա հանք , չի ցանկանա՝ կմնա սար...
Սիրելի ժողովուրդ իսկ դուք եթե ուզում եք Ամուլսարը փրկել , պետք է, ինչպես Նիկոլն էր ժամանակին ասում, հարյուր հազարներով դուրս գաք փողոց ու հստակ ձեր կամքը պարտադրեք, հակառակ պարագայում , եթե քիչ մարդիկ դուրս եկան փողոց Նիկոլն էդ մարդկանց հռչակելու ա սև , հակահեղափոխականներ ու ջարդելու ա...
Նաև փողոց դուրս գալու գլխավոր անհրաժեշտությունը կայանում ա նրանում, որ պարզենք իսկապե՞ս ժողովուրդն ա որոշողը , թե՞ էդ հարցում էլ ա Նիկոլը խաբել...
Ձեզ տեսնեմ 3 միլիոն վարչապետեր , եկեք թեստ անենք ու հասկանանք Հայաստանը 3 միլիոն վարչապետներն են կառավարու՞մ թե մեկ վարչապետ՝ իրեն դնելով դիկտատորի, վերսահմանադրական գերմարդու տեղ...»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն