Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց. դատարանը բավարարեց ԱԱԾ-ի միջնորդությունը
Իրավունք
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու միջնորդությունը: Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Նշենք, որ երեկ դատարանը հետաձգել էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության ներկայացրած միջնորդության քննությունը:
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնման համար: Այսօր կալանավորվել է նաև Կարեն Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան