Գյումրիում գործող «Դվին» ռեստորանից 20-ից ավելի հարսանքավոր տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն
Քիչ առաջ 20-ից ավելի քաղաքացի բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է Գյումրու բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, նրանք Գյումրի քաղաքում գործող «Դվին» ռեստորանային համալիրում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության և, ըստ տեղեկությունների, ունեցել են սուր աղիքային թունավորում:
Այս պահին դեպքի հանգամանքները պարզելու համար տեղում զբաղվում են ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն