Սքարլեթ Յոհանսոնի հիվանդագին տեսքը վախեցրել է երկրպագուներին (լուսանկարներ)
Լուսանկարներ
Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի արտաքին տեսքը վախեցրել Է երկրպագուներին: Այդ մասին օգոստոսի 30-ին հայտնել Է ՌԵՆ ՏՎ հեռուստաալիքը:
Նշվում Է, որ 34-ամյա արտիստուհին «հոգնած եւ լաց եղած» տեսք ուներ եւ կարմիր ուղեգորգի վրա հայտնվել Էր միայնակ: Երկրպագուներից ոմանք այն կարծիքն են հայտնել, որ Յոհանսոնին ծերացրել Է անհաջող դիմահարդարումը:
Թե հատկապես որ երկրպագուներին Է վախեցրել դերասանուհու արտաքին տեսքը, չի ճշտվում: Մինչդեռ Յոհանսոնի մոլի երկրպագուները Twitter-ում նշել են, որ նրա տեսքը սքանչելի Է, իսկ դերասանուհուն անվանել են «աստվածուհի»:
Յոհանսոնը գլխավոր դերում հանդես Է եկել Նոա Բաումբաքի «Ամուսնական պատմություն» ֆիլմում, որի պրեմիերան կայացել Է Վենետիկի 76-րդ կինոփառատոնում: Ժապավենում նաեւ խաղացել են Ադամ Դրայվերը եւ Լորա Դեռնը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)