Աճառյան փողոցում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել. կա տուժած
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 30-ին, ժամը 16:37-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 37 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Դավիթ Հ., ծնված 1994 թ.), «Opel Zafira» (վարորդ՝ Արմեն Մ., ծնված 1972 թ.) և «Mercedes C» (վարորդ՝ Գագիկ Պ., ծնված 1972 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Արմեն Մ.-ն (ծնված 1981 թ.), հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն