Արմավիրի մարզում պայմանագրային զինծառայողը մահացու վրաերթի է ենթարկել 79-ամյա կնոջ
Արտակարգ Պատահար
Երեկ՝ օգոստոսի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 20։30-ի սահմաններում Սարդարապատ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Իվան Ք-ն իր վարած Opel մակնիշի 34 MՍ 121 համարանիշի ավտոմեքենայով Սարդարապատ-Նորապատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սարդարապատ գյուղի բնակիչ, 79-ամյա Ռայիսա Պ-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածն էլ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղ հաջորդ օրը, ժամը 08։45-ի սահմաններում գիտակցության չգալով՝ մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Իվան Ք-ն ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող, իսկ հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն