Երևանում վթարի է ենթարկվել 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը. կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 31-ին, ժամը 11:47-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մանթաշյան և Գարեգին Նժդեհ փողոցների խաչմերուկում թիվ 28 համարի երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան բախվել է արտաքին լուսավորման սյանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարկան ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն