Վրաստանում միկրոավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիներից 12-ը հիվանդանոցներից դուրս են գրվել
Հասարակություն
Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 12-ն արդեն դուրս են գրվել։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը:
«Հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։ Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ, գիտակցությունը տեղն է։ Տուժածներից երեք հոգի էլ ստացել են թեթև վնասվածքներ և բժիշկների փոխանցմամբ՝ հավանական է, որ այսօր դուրս գրվեն։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները գտնվում են հիվանդանոցներում»,- ասված է դեսպանատան տարածած հաղարդագրության մեջ։
Րոպեներ անց դեսպանատունը կրկին հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երեքը ևս դուրս գրվեցին հիվանդանոցից.
«Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երեքը ևս դուրս գրվեցին հիվանդանոցից։
Այժմ հիվանդանոցներում գտնվում են 4 քաղաքացիներ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծանր, իսկ մեկինը՝ կայուն»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն