Ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը քննարկել է համակարգում իրականացվող բարեփոխումները
Քաղաքական
Ոստիկանությունում օգոստոսի 31-ին տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ողջունելով խորհրդի անդամներին՝ նա ներկայացրեց օրակարգը, որում ընդգրկված էր 3 հարց:
Ոստիկանության գործունեության 6 ամսվա կատարած աշխատանքը ներկայացրեց ու հանցագործությունների շարժընթացը վերլուծեց ոստիկանության պետի խորհրդական Արտաշես Ավոյանը: Նա, ըստ հանցատեսակների ներկայացրեց կատարված աշխատանքը, բացահայտումների համեմատական տոկոսներն ու ոստիկանության ծառայությանը վերաբերող այլ մանրամասներ:
Հասարակական խորհրդի անդամներ Դավիթ Պեդանյանն ու Սևադա Ղազարյանը խոսեցին սեպտեմբերի 1-ից մեկնարկվող «Անվտանգ սեպտեմբեր՝ ապահով ուսումնառություն» միջոցառման մասին, ներկայացրին կատարելիք աշխատանքները, նաև համեմատություններ կատարեցին անցած տարի իրականացված միջոցառման հետ, վեր հանեցին խնդիրներն ու թերությունները:
Օրակարգի երրորդ հարցը ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների ներկա փուլն էր: Այս մասին ելույթ ունեցավ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը:
Նա ներկայացրեց ոստիկանությունում իրականացվող կրթական և կառուցվածքային բարեփոխումների մանրամասներ, խոսեց ոստիկանության ծառայությանը վերաբերող օրենսդրական փոփոխությունների, նոր ստեղծվելիք պարեկային ծառայության, ՃՈ բալային համակարգի և այլ հարցերի մասին:
Վայերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև վերջերս համացանցում լայն քննարկումների արժանացած, հասարակական հնչողություն ստացած դեպքերի ու միջադեպերի մասին, ներկայացրեց դրանց վերաբերյալ իր տեսակետն ու կարծիքը:
Խոսվեց նաև հանցագործությունների բացահայտումների, ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի բարելավման, ծառայություններն առավել արդյունավետ կազմակերպելու, հասարակություն-ոստիկանություն հարաբերությունների և այլ թեմաների մասին:
Նիստի ավարտին Վալերիյ Օսիպյանը պատասխանեց հասարակական խորհրդի անդամների հարցերին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն