Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին ՊՆ զինծառայողը BMW-ով գլխիվայր շրջվել է. վարորդը հիվանդանոցում է
Արտակարգ Պատահար
Երեկ՝ օգոստոսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 35 XG 957 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհին՝ Ստեփանավանի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել հարակից շինության մետաղե ցանկապատին ու գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետեւանքով վարորդը տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Կայքի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՊՆ N զորամասում որպես պայմանագրային զինծառայող:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն