Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». Կոնջորյան Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ Վարդանյան Մինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբեր Խարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրել Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ Աբրահամյան Ինդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն Գրիգորյանին Մալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-ի Բանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ» Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներ 

Կառավարությունն անմնացորդ շահագրգռված է արտադրողների հաջողություններով. Վարչապետը հանդիպել է գործարարներին

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում հանդիպել է արտահանողների, տնտեսության տարբեր ճյուղերում գործունեություն ծավալող գործարարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Վարչապետը նշել է, որ կառավարությունը կարևորում է Հայաստանի տնտեսության արտահանման միտվածության ապահովումը: «Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի արտահանելի ճյուղերը զարգանան և լինեն մեր տնտեսության կարևոր բնորոշիչներից մեկը: Մեր ծրագրային դրույթներից մեկը նաև մշակվող արդյունաբերությանն աջակցելն է: Իհարկե, այս թեմայի շուրջ շատ լուրջ աշխատել ենք և շարունակելու ենք աշխատել, սակայն այս հարցն այնքան էլ պարզ չէ, որովհետև որևէ աջակցության ծրագիր իրականացնելիս պետք է համոզվել, որ այդ աջակցությունն իրապես նպաստում է, որպեսզի ոլորտները զարգանան և դառնան ավելի մրցունակ: Պետք է համոզված լինենք, որ այնպիսի աջակցություն ենք ցուցաբերում, որն արդյունքում բերում է շղթայական ռեակցիայի, որը նաև աջակցություն է դառնում այլ ոլորտների համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` այդ է պատճառը, որ կառավարությունը նաև այս կարգի հանդիպումներ է կազմակերպում, որպեսզի կարողանա ճիշտ ընկալել շահագրգիռ կողմերից եկող ազդակները և դրանց ճիշտ կառավարել ու արձագանքել:

Անդրադառնալով շինարարության ոլորտին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այստեղ նույնպես կառավարությունը շատ լուրջ հետաքրքրություն ունի, որպեսզի այս ոլորտում ճիշտ բանաձևեր դրվեն:

«Երբ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր անշարժ գույքի շուկայում, ըստ էության, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պահանջարկն աճում է և առաջարկը չի աճում: Այդ պայմաններում գների էական աճ է նկատվում: Այստեղ կարևոր է, որ մենք մեր համագործակցությամբ շուկան այնպես կարողանանք բալանսավորել, որպեսզի առաջարկի և պահանջարկի ճիշտ հաշվեկշիռ ունենանք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- նշել է կառավարության ղեկավարը:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ մինչ այս ինքն առանձին հանդիպումներ է ունեցել տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարների հետ, վեր հանել նրանց խնդիրներն ու առաջարկությունները: Նախարարի խոսքով` մասնավոր հատվածի ներկայացուցիչներն Էկոնոմիկայի նախարարություն են ներկայացրել շուրջ 120 առաջարկություններ, որոնք գտնվում են քննարկման փուլում:

Արձագանքելով` Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. «Ես ուզում եմ արձանագրել, թե մենք ի՞նչ ենք ուզում: Մենք ուզում ենք, որ դուք ավելի շատ արտադրեք, ավելի շատ արտահանեք, բնականաբար, ավելի շատ եկամուտ ստանաք, ավելի շատ հարկ վճարեք և այսպես շարունակ: Մենք ինչպես հաշվարկում ենք` պետք է որ նույնն էլ դուք ցանկանաք, այս դեպքում ցանկությունների հակասություն չկա, պարզ է, որ այդ ամենի մեջ պետք է լինի ճիշտ բալանս: Հետևաբար, այստեղ պետք է թիմային աշխատանք լինի և շատ կարևոր է, որ երբ ասում ենք դուք` նկատի ունենք նաև ոլորտները և ոլորտում աշխատող կոնկրետ մարդկանց: Մեզ համար շատ կարևոր է համոզված լինել, որ մենք ստեղծում ենք հավասար պայմաններ առանց բացառության բոլոր խաղացողների և գործող անձանց համար:

Իհարկե, մենք այս ընթացքում էլ արել ենք գործողություններ, որոնք մեր տրամաբանությամբ պետք է այդ պրոցեսին նպաստեն, բայց հիմա հասունացել է այն ժամանակը, որ դուք ամբողջ ծավալով պետք է ներգրավված լինեք այդ պրոցեսի մեջ, որպեսզի մեր մշակած քաղաքականությունները ձեզ հետ օրգանական կապ ունենան: Ի՞նչպես է լինում. սովորաբար կառավարությունն ինչ-որ քաղաքականություն է մշակում, տալիս է ոլորտին և ասում՝ այսպես պետք է աշխատեք, ու այդտեղ երբեմն օտար մարմնի ռեակցիան է առաջանում: Մենք ուզում ենք, որ այս պրոցեսը լինի օրգանական, որ այն որոշումները, որոնք կկայացվեն, դրանց հեղինակ համարվի ոչ միայն կառավարությունը, այլ նաև դուք, որպեսզի դրանք լինեն բոլորիս կողմից ընդունված խաղի կանոնները, որոնք նույնքան հարազատ կլինեն կառավարության և ոլորտների ներկայացուցիչների համար, ու մենք բոլորս իմանանք, որ իրար հետ պայմանավորվել ենք, աշխատում ենք այսպես: Մեր աշխատանքի տրամաբանությունը կրկին գալիս հանգում է այդ նույն կարգախոսին` հարստացեք և հարստացրեք: Հարստանալը ձեր պարագայում` բնականաբար եկամուտ ստանալը, մեր պարագայում` ավելի շատ հարկեր վճարելը, որպեսզի կառավարությունն ավելի մեծ հնարավորություններ ունենա նաև բարելավելու այն միջավայրը, որում դուք աշխատում եք: Ընդ որում, ես համարում եմ, որ սա այս պահից սկսած պետք է լինի չկանգնող, շարունակական պրոցես: Պետք է կարողանանք ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծել, որ արդյունքում այս կարգի փոխգործակցության համար նոր խթաններ անհրաժեշտ չլինեն, ինքն ինքնաշխատ եղանակով շարունակի աշխատել»:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են պետական գնումների համակարգի վերադասավորմանը, պետական պատվերի ժամկետի երկարաձգմանը, տարբեր արտադրատեսակների արտահանման ծավալների ավելացման հնարավորություններին, կառավարության աջակցության, խթանման գործողություններին, շուկայում հավասար պայմանների ապահովմանը, ենթակառուցվածքների ապահովմանը, շուկաների դիվերսիֆիկացմանը, բանկերի հետ համագործակցությանը, վարկային տոկոսադրույքներին, դրամային փոխանցումներին վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նկատել է, որ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի վարկանիշը «B1»-ից «Ba3» բարձրացնելու գործում կարևորագույն արձանագրումներից մեկն այն է, որ մեր երկրի տնտեսության մեջ տեղի է ունենում դիվերսիֆիկացիայի պրոցես, նախկինի նման կախվածություն չունենք: Կառավարության ղեկավարը և գործարարները տնտեսության խթանման գործում կարևորել են նաև հողային ռեֆորմի իրականացումը բոլոր ոլորտների համար` սկսած գյուղատնտեսությունից, վերջացրած արդյունաբերությունով:

Հանդիպման արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի` Էկոնոմոիկայի նախարարության պատասխանատուները տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ հանդիպումներ կունենան երկշաբաթյա կտրվածքով` խնդիրներին առավել առարկայական և կոնկրետ լուծումներ գտնելու համար:

Ամփոփելով, վարչապետը նշել է, որ նման հանդիպումների նպատակն է նաև, որպեսզի գործարարները տեսնեն, որ կառավարությունն անմնացորդ շահագրգռված է արտադրողների հաջողություններով, արտադրանքի ծավալների մեծացմամբ: «Որովհետև հասկանում ենք, որ դրանով ստեղծվում են նոր աշխատատեղեր, գալիս են նոր հարկեր»,- ասել է գործադիրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանում արտադրական տարածքները վեր են ածվել առևտրային տարածքների և կառավարությունը հույս ունի, որ ամեն օրվա, ամեն տարվա հետ դրանք կվերածվեն արտադրական տարածքների, իսկ լքված արտադրական տարածքները կլցվեն կյանքով: «Մենք համագործակցության համար բաց ենք, մեր հիմնական անելիքն է, որպեսզի Հայաստանը տնտեսապես հզորանա: Դրա ճանապարհն արտադրությունն է: Ի դեմս ձեզ մենք տեսնում ենք մեր դաշնակցի և ուզում ենք այնպես անել, որ դուք էլ կառավարությանը տեսնեք որպես դաշնակցի»,- ասել է վարչապետը: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հանրաքվեն բինգո է ձեզ համար․ Փաշինյանի հեռացումն ու «ալիևյան սահմանադրության» մերժումը՝ շահում». ԿոնջորյանՌուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել օգտագործված միջուկային վառելիքը Ժողովո՛ւրդ, դու պետք է որոշես՝ նորից անցնե՞լ ստորացման ճանապարհով, թե՞ ոչ․ ՎարդանյանՄինչև 45 միլիարդ եվրո՝ Ուկրաինային․ Բրյուսելում համաձայնություն են ակնկալում մինչև դեկտեմբերԶելենսկին անվտանգության երաշխիքներ է տեսնում միայն Ուկրաինայում գտնվող ամերիկյան բազաներումԽարկովում երկու հարվածից տուժել է 11 մարդ․ վնասվել է նաև հիվանդանոցըՎրաստանի ԱԳ նախարարը կոչ է արել հաղթահարել Ռուսաստանի հետ երկխոսության վախը Ուկրաինայի գլխավոր շտաբը մեկ օրում 278 մարտական բախում է արձանագրելՈւիթքոֆ. Եվրոպացիները լուրջ հանձնառություն են ցուցաբերել կարգավորմանը Փաշինյանի հեռացման ճանապարհային քարտեզը տվել ենք և հետևողական ենք լինելու․ ԱբրահամյանԻնդոնեզիայում ժայթքել է Սեմերուն․ մոխիրը գագաթից բարձրացել է 800 մետր Թրամփի ճնշումը, Պուտինի առաջարկն ու Եվրոպայի նոր քայլը. Ալեն Սիմոնյանի արձագանքը՝ Արմեն ԳրիգորյանինՄալայզիայի Սելանգոր նահանգում ջրհեղեղից տարհանվածների թիվը հասել է 1 897-իԲանավեճ՝ առանց միջնորդների. Ռոմանոս Պետրոսյանը բանավեճի է կանչում Նարեկ Կարապետյանին Աբդանանի ցույցերից հետո առնվազն 10 մարդ է ձերբակալվել․ «Հենգավ»Հրդեհ Փարիզի արվարձանի բարձրահարկում․ մեկ կին զոհվել է, տուժել են նաև հրշեջներԴրոնների մասին ահազանգը շուրջ երկու ժամով կանգնեցրել է թռիչքները Ջենովայում Կրակել, սպանել է կնոջ եղբորը․ Գողացել են բանալին ներսում թողնված ավտոմեքենանԹրամփին Ասիայում ուղեկցել է «Դատաստանի օրվա ինքնաթիռը»Սաուդյան Արաբիայի հարավում հրթիռ և անօդաչուներ են խոցվել՝ ըստ Էր ՌիադիԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության ցանցը երրորդ օրն է խափանվածAxios․ Սպիտակ տան կիբերանվտանգության ղեկավարը լքում է պաշտոնը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին․ Թոշակառուները դժգոհում են՝ հետվճարը չի փոխանցվումՖլորիդայում գետը գերազանցել է 1953-ի ռեկորդը․ բնակիչներին տարհանել են նավակներով«Ակվանը» հասավ Հնդկաստանի ափերին․ մեկ ամսից էլ քիչ ժամանակում՝ երրորդ ցիկլոնըԹրամփը կոչ է արել ԵՄ առաջնորդներին գումար ծախսել իրենց երկրների, այլ ոչ թե Կիևի վրա «ՀԷՑ»-ից մինչև «Արարատցեմենտ»․ տասնյակ բիզնեսներ շղթայված են. ՖարմանյանԹբիլիսիում որոնումներն ավարտվել են․ պայթյունից զոհվել է 6 մարդՈւիթքոֆը Բեռլինի բանակցությունները համարել է արդյունավետ «Փաշինյանն ասում է՝ հանրաքվե լինի՝ գնում եմ, դուք եկել՝ «Փաշինյա՛ն, հեռացիր» եք ասում․ ՌուբինյանԹրամփը հորդորում է Եվրոպային համաձայնության գալ Ռուսաստանի հետՊենտագոնը չունի զինամթերքի արտադրությունն ավելացնելու երկարաժամկետ ծրագիրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 20-ին Էր Ռիադի ու Հորմուզի լուրերից հետո նավթը թանկացել է․ Brent-ը՝ 92,77 դոլարԻրանը մեղադրել է ԱՄՆ-ին ռազմական ներխուժման համար պատրվակ ստեղծելու մեջԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և 8 մարզերում ԱՄՆ-ում վենեսուելացիներին արտաքսումից պաշտպանող կարգավիճակը մնում է կասեցվածՈւկրաինայի շուրջ բանակցություններ․ Մերցը նշել է Եվրոպան ներկայացնող հինգ երկրներըԶենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Շիրակի մարզի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Նարվայում զգուշացնում են Ռուսաստանի հետ սահմանի փակման հետևանքներիցՄԱԿ-ը զգուշացնում է ահաբեկիչների կողմից ԱԲ-ի կիրառման վտանգիցNvidia-ի առաջատար չիպերը հասե՞լ են Չինաստան․ Կալիֆոռնիան փաստաթղթեր է պահանջելՌազմավարական նշանակության Քաջարան-Ագարակ 32կմ–անոց ճանապարհի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (ֆոտո)Իտալիան Կիևից բացատրություն է պահանջել եվրոպատգամավորների ցուցակի համարՓաշինյան, ինչ հարցնում են՝ ասում ես՝ չգիտեի․ իմանայիր, նոր գայիր իշխանության․ Ղազինյան (տեսանյութ) ԱՄՆ-ում տեխնիկական խափանումներից հետո պաշտոնանկ է արվել կիբեռանվտանգության տնօրենըԼոնդոնն ու Օսլոն Ուկրաինային երկու պարեկային նավ կտրամադրեն Սև ծովի համար Իշխանությունը ձեզ հարբեցրել է, ժողովրդավարության մասին պատկերացումները՝ խեղաթյուրել. Գալստյան (տեսանյութ) Պորտուգալիան չի փոխանցի Ուկրաինային լրացուցիչ F-16 կործանիչներՊենտագոնի հաշվարկով՝ Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ին արժեցել է 48,3 միլիարդ դոլար
Ամենադիտված