Պարզվել է Գյումրու աղբավայրում մահացած հայտնաբերված 1 տարեկան երեխայի ինքնությունը, մայրը բերման է ենթարկվել
Հասարակություն
Ոստիկանները հայտնաբերել են Գյումրիի աղբավայրում մահացած հայտնաբերված 1-ամյա երեխայի մորը: Այս մասին հատնում են ՀՀ Ոստիկանությունից:
Ինչպես տեղեկացրել էինք, Գյումրիի Բուլվարային թաղամասի աղբանոցում օգոստոսի 31-ին մոտ մեկուկես տարեկան աղջիկ երեխայի դի էր հայտնաբերվել:
Մեկնած օպերատիվ խումբը աղբանոցում հայտնաբերել էր 1 տարեկան աղջիկ երեխայի դի՝ ձեռքերն ու ոտքերը փաթաթված կպչուն ժապավենով։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է երեխայի ինքնությունը: Ժամը 19:00-ի սահամններում Գյուրիի Շիրակացու փողոցում ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը և բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս պահին մայրը հարցաքննվում է, նա Գյումրիի «Մուշ» թաղամասի բնակիչ է՝ ծնված 1999 թվականին։ Վերջինս հայտնել է, որ ամուսնալուծված է։ Մայրը երեխային աղբաման է նետել կենդանի վիճակում։
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն