ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվում Փնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է Էրդողանին Վագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) 

Նոր ուսումնական տարին Գեղարքունիքի մարզում նշանավորվեց հինգ նոր նախակրթարանների բացմամբ

Հասարակություն

Նոր ուսումնական տարին  Գեղարքունիքի մարզի չորս համայնքների հինգ դպրոցներում նշանավորվեց նոր նախակրթարանների բացմամբ, որոնց ժապավենները կտրեցին ՀՀ ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանը եւ  Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչությունից, նախակրթարանները  հիմնվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ ՊՀ-ի միջոցներով եւ համայնքապետարանների մասնակի ներդրումներով, բացառությամբ Նորաշենի նախակրթարանի, որտեղ ներդրումը ամբողջովին կատարվել է պետության կողմից:   §Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ նախարարի եւ  մարզպետի  համատեղ այցի առաջին կանգառը Նորաշենի հիմնական դպրոցում էր,  որտեղ   նորաբաց նախակրթարան  այս տարի արդեն հաճախում են  16 երեխա: Նոր ուսումնական տարին այս դպրոցում դիմավորեցին  տոնական միջոցառմամբ, ուրախ երգ ու պարով: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ պետությունը կարեւորում է նախակրթարանների դերը եւ դրանք ձգտում է ստեղծել այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ չեն գործում, ու երեխաները զրկված են նախադպրոցական կրթությունից: Ըստ նախարարի՝ ներկա փոփոխությունների շեմին ՀՀ կառավարությունն ակնկալում է ներգաղթ, ինչի հաշվին  ակնկալվում է աշակերտների թվի ավելացում նախադպրոցական ու հանրակրթական հաստատություններում: 

Պետական այրերի հաջորդ այցը Զոլաքարի թիվ 1  եւ թիվ 2 միջնակարգ դպրոցներում էր, որտեղ  բացված նախակրթարաններից յուրաքանչյուրում հաճախում են 50 երեխա: Ինչպես նախարարին եւ մարզպետին տեղեկացրեց Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանը, Զոլաքարում այս պահի դրությամբ հաշվառված են նախադպրոցական տարիքի ավելի քան 300 երեխա, որոնց համար նախատեսվում է նոր մանկապարտեզի շենքի կառուցում, որի մեկնարկը տրվելու է  առաջիկա օրերի ընթացքում՝ սուբվենցիոն ծրագրի շրջանակում: Զոլաքարի թիվ 2 միջնակարգ դպրոցում նախարարը եւ մարզպետը դիտարկեցին 2017 թվականից սկսված եւ ընթացքի մեջ գտնվող հիմնանորոգման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ: Զոլաքարի ազգաբնակչության անունից համայնքի ղեկավար Արման Ղազարյանը շնորհակալություն հայտնեց նախարարին ու մարզպետին՝ համայնքի կրթական կյանքի զարգացմանն աջակցելու եւ նպաստելու համար:  

Մարտունու թիվ 2 հիմնական դպրոցում եւս աղ ու հացով  եւ մեծ տոնախմբությամբ դիմավորեցին հյուրերին: Նախարարը եւ մարզպետը կտրեցին հերթական նախակրթարանի ժապավենը:  Նորաբաց նախակրթարանն այս տարի ընդունել է  25 սաների, ովքեր հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ են :

«Մենք տեղեկացել էինք, որ Մարտունի քաղաքում նախակրթարան ստեղծելու անհրաժեշտություն կա եւ ընդառաջեցինք այդ պահանջին: Այսօր մենք գտնվում ենք ակտիվ բարեփոխումների շրջանում, որտեղ մեծ դերակատարություն ունեն  ուսուցիչները , ծնողները, համայնքի բնակիչները, ՏԻՄ-երը: Ձեզանից յուրաքանչյուրը իր մասնակցությունը պետք է ունենա այդ բարեփոխումներին:  Դպրոցը կզարգանա եւ կրթությունը կլինի լիարժեք, եթե  յուրաքանչյուր ծնող իր մասնակցությունն ունենա կրթական համակարգի ձեւավորմանը եւ երեխայի կրթության ապահովմանը»,- իր խոսքում նշեց նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսօր մեր հանրապետությունում բացված 18 նախակրթարաններից 5-ը գտնվում են Գեղարքունիքի մարզում, եւ դա մեզ համար շատ ուրախալի փաստ է:  Մարտունու տարածաշրջանում տարեցտարի երեխաների թիվն ավելանում է, դրան զուգահեռ ավելանում է նաեւ նախակրթարանների եւ մանկապարտեզների պահանջը: Մենք պատրաստակամ ենք անել հնարավորը՝ պատշաճ կրթություն եւ դաստիարակություն ապահովելու մատաղ սերնդի համար»,- նշեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Այսօր մենք ապրում ենք մի փայլուն ժամանակահատված, որտեղ որոշողը ոչ թե ծանոթ-բարեկամներն են, այլ՝ գիտելիքը, որը մարդիկ ձեռք են բերում միայն եւ միայն կրթության միջոցով: Եթե մեր մատաղ սերունդն այսօր ճիշտ կրթություն ստանա ու խորը գիտելիքներ ձեռք բերի, ապա մենք վաղը կունենանք շատ ավելի հզոր հայրենիք: Մենք Մարտունիում արդեն բացում ենք թվով երկրորդ նախակրթարանը, բայց, հավատացնում եմ, շուտով կբացենք նաեւ երրորդ, չորրորդ ու հինգերորդ նախակրթարանները, քանի որ ապահովել ու ապահովում ենք ծնելիության բարձր նիշ: Ու պատահական չէ, որ Մարտունիում են գտնվում մեր մարզի ամենագերբեռնված մանկապարտեզներն ու դպրոցները»,-նշեց Մարտունու քաղաքապետ ԱրմենԱվետիսյանը:

Գավառի Մնացական Բունիաթյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում սեպրեմբերի 1-ը նշանավորվեց երկու իրադարձությամբ՝ ճանաչված  գիտնական   եւ մանկավարժ Մնացական Բունիաթյանի կիսանդրու տեղադրմամբ եւ նախակրթարանի բացմամբ: Ողջունելով ներկաներին՝ նախարարը եւ մարզպետը իրենց ելույթներում կարեւորեցին այն մեծ ավանդը, որը հայրենի գիտության եւ մանկավարժության ոլորտում ներդրել է Մնացական Բունիաթյանը: Այստեղ նորաբաց նախակրթարանն  իր դռները բացեց 26 սանի առջեւ:

Սեւանի ավագ դպրոցում  մարզպետը եւ նախարարը ծանոթացան  դպրոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Դպրոցի տնօրենը տեղեկացրեց, որ շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է այս տարվա հուլիսից եւ կավարտվի 2021 թվականի հունիս ամսին: Այժմ դպրոց հաճախող 230 աշակերտներն ուսումնական պարապմունքներն անցկացնում են նույն հաստատության երկրորդ մասնաշենքում:

ԿԳՄՍ նախարարի եւ Գեղարքունիքի մարզպետի շրջայցի վերջին կանգառը Սեւանի թիվ 5 միջնակարգ դպրոցում էր: Այստեղ նրանք դիտարկեցին  դպրոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթանում են պետբյուջեի միջոցներով եւ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ: Շինարարության որակի համար նախարարը եւ մարզպետն արեցին դիտողություններ, որոնց վերացման համար  տվեցին համապատասխան ցուցումներ:

Նոր ուսումնական տարում,   նախնական տվյալներով,  Գեղարքունիքի մարզի   հանրակրթական հաստատություններ կհաճախեն 28 հազար 844 աշակերտ, որոնցից 3092-ը առաջին դասարանցիներն են:-0-/30/

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում Գեյջին պատրաստ է Ծառուկյանի հետ տիտղոսային մենամարտի Վանգան անվանել է կենդանակերպի 3 նշան, որոնք աներևակայելի երջանիկ կլինեն 2027 թվականին Մի քանի բնակավայրերում խոշոր գազանջատումներ են սպասվումՓնտրեք հայկական արտադրանքը․ Մարթա Կոսը դիմել է եվրոպացիներին Նյու Յորքում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի վարչապետները Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից կոշտ քննադատությամբ դիմել է ԷրդողանինՎագրը նախաձեռնությունը ստանձնում է. չինական կենդանակերպի 4 նշաններ, որոնք կկարողանան իրավիճակը իրենց օգտին շրջել սեպտեմբերի 25-ին Կեսգիշերից հետո նախատեսված է ՀՀ վարչապետի ելույթը ՄԱԿ-ի ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին «Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը 600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի կառուցման համար․ Իրանը սպառնում է հարևաններին (տեսանյութ) Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Նիդերլանդների ընտրանու հետ Վարչապետը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ) Միրզոյանը ԿԽՄԿ նախագահի հետ հումանիտար հարցեր է քննարկել․ հայ գերիների մասին չի նշվում Սամոյլովան դատական ​​​​հայց է ներկայացրել ռեփեր Ջիգանի ծնողական իրավունքները սահմանափակելու համարԴատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտը
Ամենադիտված