Գյումրիում կկառուցվի նոր ծննդատուն
Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարությունը սկսել է իրականացնել Մարտունու և Վայոց Ձորի բժշկական կենտրոնների նախագծային աշխատանքները:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Նախատեսվում է առաջիկայում Գյումրիում էլ նոր ծննդատուն կառուցել: Նախորդ ամիսներին Գյումրու բժշկական կենտրոնում տեղադրվել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ, իսկ Արտաշատի ԲԿ-ում՝ համակարգչային տոմոգրաֆ»,- նշեց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ Վանաձորի բժշկական կենտրոնում էլ գործարկվել է անգիոգրաֆիկ սարք, որի վրա կատարվում են վիրահատություններ նաև պետական պատվերի շրջանակներում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն