«Ժողովուրդ». Օնիկ Գասպարյանը՝ ԶՈւ շտաբի պե՞տ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանության ներսում ցանկություն ունեն ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին նշանակել ԶՈւ շտաբի պետ Արտակ Դավթանի փոխարեն՝ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Իսկ, ահա, Արտակ Դավթյանին հնարավոր է՝ տանեն Մովսես Հակոբյանի տեղը` զինվորական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնին: Բանն այն է, որ այդ պաշտոնը նախկինում ենթարկվում էր ՀՀ նախագահին, հիմա դարձել է ՊՆ-ին կից: Բայց այս փոփոխության մասով մի խնդիր կա, որը եւ ձգձգման պատճառն է: Բանն այն է, որ Օնիկ Գասպարյանը ծնունդով իջեւանցի է, եւ ՊՆ-ում մտավախություն ունեն, որ հնարավոր է` Նիկոլ Փաշինյանը թիրախավորվի այս նշանակումից հետո, թե, իբրեւ, իր «զեմլյակին» բարձր պաշտոնի նշանակեց: Բայց Գասպարյանը լուրջ եւ բազմափորձ զինվորական է եւ մինչ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ՊՆ-ում մշտապես բարձր դիրքեր է ունեցել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ