Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող
Քաղաքական
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը գլխավոր քարտուղարի տեղակալ Մովսես Աբելյանին նշանակել է ՄԱԿ-ում բազմալեզվության հարցերով համակարգող: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Մովսես Աբելյանը պատասխանատու կլինի ՄԱԿ-ի քարտուղարությունում բազմալեզվության իրականացման համար:
Բազմալեզվությունը համարվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության առաջնահերթություններից մեկը՝ որպես կազմակերպության հիմնական արժեքներից մեկը:
Մինչ Մովսես Աբելյանի նշանակումը՝ բազմալեզվության հարցերով համակարգողի պարտականությունները կատարել է Քեթրին Փոլարդը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն