Հայաստանը և Շվեդիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը Խոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը 10.9 մլն դրամ են հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը ՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել է Մահացել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադիր Կարո Կարապետյանը 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը 14-ամյա Վահեն գտնվել է. Մանրամասներ «Ես դիրքում քնող չեմ եղել»․ Փաշինյանը բանակում ինքնшuպшնnւթյnւնների պատճառների մասին խոսելիս հիշեց ռեփի բառերը (տեսանյութ) Գյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն 

Արմեն Սարգսյանի հրավերով ՀՀ է ժամանել Thales Group ընկերության պատվիրակությունը

Քաղաքական

Արագ փոփոխվող աշխարհում միավորել փորձառությունը, տաղանդն ու մշակույթը՝ նախագծելու և կյանքի կոչելու այնպիսի բարձր տեխնոլոգիական լուծումներ, որոնք կյանքն ավելի լավն ու ապահով կդարձնեն: Այսպիսին է միջազգային տեխնոլոգիական առաջատար «Thales Group» ֆրանսիական ընկերության կարգախոսը, որի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, այս այցի շրջանակում մեր երկրում են ընկերության ռազմավարության և համագործակցության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին, վաճառքի և մարկետինգի հարցերով փոխնախագահ Ժերոմե Սիոնը, բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ալեքսանդր Գոդլևսկին և փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին:

Ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար այս ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել էին դեռ 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group» -ի ղեկավարության հետ, իսկ 2018 թվականի նոյեմբերին այցելել էր ընկերության թվային արտադրամաս ու ծանոթացել գործունեությանը և ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։ Հանրապետության նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընկերության բարձրաստիճան պատվիրակությունն այս տարվա հունիսին Դիլիջանում մասնակցեց «Մտքերի հայկական գագաթնաժողով»- ին:

Արդեն 2019 թվականի հունիսին Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group»-ի  տաղավար և հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Thales Group»-ի ներկայացուցիչների այցը Հայաստան կազմակերպելու, ինչպես նաև փոխգործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ պատրաստված համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ: Մասնավորապես հեռանկարային են համարվում արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Հայաստան այցի շրջանակում «Thales Group»-ի պատվիրակությունը հանդիպումներ կունենա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, կայցելի առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, մասնավորապես՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, BetConstruct ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, կհանդիպի հայկական ստարտափների ներկայացուցիչների հետ, կուսումնասիրի բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան փորձն ու արձանագրած հաջողությունները:

«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանում ԱՄՆ-ի հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ-ի երեք զինծառայողՀայաստանը և Շվեդիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումըԲնության գրկում հանգստանալիս պահպանեք անվտանգության այս կանոնները. Առողջապահության նախարարությունԽոշոր եղջերավոր կենդանին ընկել է ջրատարը10.9 մլն դրամ են հափշտակել․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունըՀՀ տարածքից ջերմատնային արտադրության առանձին ապրանքների աջակցության միջոցառման ժամկետը երկարացվել էՄահացել է ԵՊՀ ռոմանոգերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադիր Կարո Կարապետյանը Թրամփը հայտարարել է Վաշինգտոնի մոտ գտնվող Դալեսի օդանավակայանի արդիականացման ծրագրերի մասին14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Դատախազությունը ընթացք է տվել Փաշինյանի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանըՏաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ Բագրատ սրբազանի և 17 կալանավորների գործով դատական նիստը14-ամյա Վահեն գտնվել է. ՄանրամասներՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի«Ես դիրքում քնող չեմ եղել»․ Փաշինյանը բանակում ինքնшuպшնnւթյnւնների պատճառների մասին խոսելիս հիշեց ռեփի բառերը (տեսանյութ) Իսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբԳյումրիում ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատունՄենք մեր սեփականությունը վերկանգնում, վերանորուգում ենք, պետք է արդարանա՞նք դրա համար. Փաշինյանը՝ հայկական երկաթուղու մասին Նեթանյահուն Թրամփի հետ քննարկել է Իրանի դեմ երեք հնարավոր գործողություններԱրմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով«Ալաշկերտը» շատ հզոր հարձակման գիծ ունի․ «Կլուժի» գլխավոր մարզիչՎերացվել է «Դիետ» ընկերության երկու արտադրատեսակի արտադրության կասեցումըՄարտունիում շների հարձակումից արջի քոթոթ են փրկել. Նա տեղափոխվել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն (Լուսանկարներ) Հայաստանում առաջին անգամ սահմանապահների մասնագիտական կրթական ծրագիր կներդրվիAl Monitor. Ռիադը մտադիր է կոալիցիա կազմել Կարմիր ծովում նավագնացությունը պաշտպանելու համարԿասեցվել է Արշակունյաց 88 հասցեում գործող սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱլեքսանդր Ուսիկը հրաժարվել է մենամարտել UFC-ի նախկին չեմպիոն Ջոն Ջոնսի հետԱսում էր` եթե գնամ, կտխրե՞ս. անհետ կորած համարվող Վահեի մայրը մանրամասներ է պատմում Թուրքիան F-16-ներ է տեղակայել Էստոնիա՝ ՆԱՏՕ-ի պարեկության համարԿոլորադոյում 15-ամյա տղան սեփական կյանքի գնով փրկել է եղբորը կայծակի հարվшծից Թրամփը զգուշացրել է Չինաստանին. Գերիներին ազատելու կոչով պաստառը՝ Արարատի գագաթինՀայկական ծաղիկներն արտահանվում են 26 երկրի շուկա․ ԿառավարությունՏուսկը կապի մեջ է եվրոպացի առաջնորդների հետ՝ անհայտ օբյեկտի անկման հարցով Կյանքին ուղղված ի՞նչ սպառնալիքներ է ստացել Աննա Հակոբյանը. Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել24 մլն դրամ հատկացվեց «Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի համար Նիկոլ Փաշինյանի նոր խոսնակ է նշանակվելու Մելանյա Հարությունյանը Տղամարդը փորձել է կացնով գլխատել հարևանինNZZ․ Ռուսաստանը նոր մատակարարման երթուղի է բացելՎաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում. Փաշինյան Կնայենք, կտեսնենք, թե որտեղ խնդիրը կարող ենք լուծել Փաշինյանը՝ Ծառուկյանի ընկերությունների մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում ենթակառուցվածքային օբյեկտներին հասցված հարվածների մասին Մեր սեփականությունն է, վերականգնում ենք, պետք է արդարանա՞նք. Փաշինյանը՝ երկաթուղու մասինՃՈ-ն հերքել է օգոստոսի 1-ից «եվրոպրոտոկոլի» թղթային տարբերակը պարտադիր ներկայացնելու մասին լուրերըԵՄ-ն Ուկրաինային խոստացել է ևս 8.3 միլիարդ եվրոՏնտեսական ակտիվությունը բավականին լավ է․ վարչապետ Նսեմացրել եք Վազգեն Սարգսյանի դերը, ասում էիք՝ զավակների դիերը նախատոնական նվեր օին մայրերինԾառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների քննության գլխավոր վարչությունՓաշինյան․ «Երկաթուղին մեր սեփականությունն է, և ՀՀ-ն պետք է այն օգտագործի՝ ինչպես նպատակահարմար է գտնում»Հայաստանն այս խնդիրը հաղթահարելու է, ԵԱՏՄ-ն՝ ոչ. Նիկոլ ՓաշինյանԻսրայելը մտահոգված է Իրանի հարցում ԱՄՆ-ի հստակ ռազմավարության բացակայությամբ
Ամենադիտված