Apple-ը պատրաստվում է iPhone-ի ավելի էժան մոդել թողարկել. Nikkei
Այլ
Apple ամերիկյան ընկերությունը մտադրվել է մինչև հաջորդ տարվա գարուն թողարկել iPhone սմարթֆոնի նոր տարբերակ, որի գինն ավելի ցածր կլինի, քան ընթացիկ շարքինը: Այդ մասին սեպտեմբերի 4-ին հայտնել է Nikkei ճապոնական գործարար հրատարակությունը:
Հրատարակությունը նշում է, որ սմարթֆոնը կդառնա SE շարքի շարունակությունը, սակայն նոր սարքի անվանումն ու գինը դեռևս չեն որոշվել:
SE շարքը թողարկվել է 2016 թվականին, այդ տեսակի սմարթֆոնների մեկնարկային գինը կազմել է 399 դոլար: Ընդգծվում է, որ նոր ավելի էժան iPhone-ի հիմնական լսարանը կդառնան զարգացող երկրների շուկաները, որտեղ մեծ ժողովրդականություն են վայելում չինացի արտադրողների, հատկապես Huawei-ի սմարթֆոնները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն