Աթլետ Երվանդ Մկրտչյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Բուլղարիայում
Սպորտ
Հայաստանի ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել Բուլղարիայում անցկացված աթլետիկայի Բալկանյան երկրների 72-րդ առաջնությունում:
Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
«1500 մետր վազքում գյումրեցի աթլետը 3:46.00 արդյունքով գրավել է առաջին տեղը, իսկ 3000 մետրում գրանցել է երկրորդ արդյունքը (8:18.01): 10 մարզիկով մրցմանը մեկնած Հայաստանի թիմի մյուս ներկայացուցիչները մեդալներ չեն նվաճել: Երվանդ Մկրտչյանի մեդալների շնորհիվ կանանց և տղամարդկանց ընդհանուր հաշվարկում Հայաստանը 9-րդ տեղն է գրավել թիմային պայքարում»,- հայտնում է ՀԱՕԿ-ը:
Մրցմանը մասնակցել են 19 երկրների ներկայացուցիչներ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն