«Երևան»-ը պայմանագիր է կնքել բրազիլացի ֆուտբոլիստի հետ
Սպորտ
«Երևան» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել 27-ամյա բրազիլացի կենտրոնական պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոյի հետ: Այս մասին հայտնում է «Երևան»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Ուրախ ենք տեղեկացնել, որ 27-ամյա կենտրոնական պաշտպան Գուստավո Վիլյամ Կոնստանցիոն մեկ տարվա պայմանագիր է կնքել «Երևան»-ի հետ: Բրազիլացու վերջին ակումբը եղել է Վանաձորի «Լոռին»: Նախկինում հանդես է եկել էստոնական «Նիմմե Կալյու», բրազիլական «Ալթոս», պորտուգալական «Կոլիմբրա» և այլ ակումբներում»,- հայտնում է ակումբը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան