Արմեն Գյուլբուդաղյանցը` Իտալիայի դեմ կայանալիք խաղի մասին
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գյուլբուդաղյանցը Եվրո-2020 որակավորման փուլի՝ Իտալիայի հետ խաղից առաջ հանդիպեց լրագրողների հետ:
«Լավ ուսումնասիրել ենք Իտալիայի հավաքականին, ուժեղ թիմ է: Մանչինին սկսել է սերնդափոխությունը: Իտալացիներն ունեն արժանի խաղացողներ ովքեր կարող են փոխարինել վետերաններին:
Մեզ մոտ էլ սերնդափոխություն կա. մինչև 21 կամ 22 տարեկան 6-7 ֆուտբոլիստ մասնակցել են հավաքներին կամ խաղերին: Մենք կկենտրոնանանք խաղի վրա, եթե կարողանանք չեզոքացնել մրցակցի ուժեղ կողմերը, վստահ եմ՝ լավ արդյունքի կհասնենք: Ինչու՝ ոչ, եթե Իտալիայի հետ ոչ-ոքի խաղաղանք` լավ արդյունք կհամարվի»,-ասել է մարզիչը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական տուրում սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:
Մրցաշարային աղյուսակում այժմ առաջատարը Իտալիան է, որն ունի 12 միավոր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան