Հայաստանի ընտրանու դեմ պետք է շատ կազմակերպված խաղ ցուցադրենք. Բոնուչի
Սպորտ
Ֆուտբոլի Իտալիայի ազգային թիմի ավագ Լեոնարդո Բոնուչիի կարծիքով՝ Հայաստանի դեմ խաղը հեշտ չի լինի:
Lրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Բոնուչին հիշեց Հայաստանի դեմ նախորդ խաղերը՝ վերհիշելով գրանցված արդյունքները:
«Հիմա Հայաստանի հավաքականն այլ է: Նրանք շատ լավ խաղացին հույների դեմ նախորդ տուրի խաղում և ես վստահ եմ, որ նրանք առավել նվիրված կխաղան մեր դեմ, պետք է շատ կազմակերպված խաղ ցուցադրենք»,-ասաց նա:
Բոնուչին փաստեց նաև, որ տեղյակ է Հենրիխ Մխիթարյանի՝ «Ռոմա» տեղափոխության մասին: «Գիտեմ, որ Մխիթարյանը կխաղա Սերիա Ա-ում և կարծում եմ՝ նա այն ֆուտբոլիստներից է, ով կկարողանա շուտ հարմարվել Իտալիայի առաջնությանը»,-շեշտեց ֆուտբոլիստը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական տուրում՝ սեպտեմբերի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, Հայաստանի ընտրանին կհյուրընկալի Իտալիայի հավաքականին: Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:
Մրցաշարային աղյուսակում այժմ առաջատարն Իտալիան է, որն ունի 12 միավոր: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է՝ 9 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-րդ տեղում է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան