Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը ժամանել է Իռլանդիա
Սպորտ
Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021թ․-ի առաջնության ընտրական փուլի մեկնարկում Հայաստանի ընտրանին կհյուրընկալվի Իռլանդիայի և Իսլանդիայի հասակակից հավաքականներին։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանի Մ-21 հավաքականն արդեն ժամանել է Դուբլին․ խաղը նախատեսված է Իռլանդիայի մայրաքաղաքի «Թալահթ» մարզադաշտում, սեպտեմբերի 6-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով ժամը 23։00-ին։
Իսլանդիա-Հայաստան խաղը սեպտեմբերի 9-ին կկայանա Ռեյկյավիկի «Վիկինգսվյոլուր» մարզադաշտում, հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով ժամը 21։00-ին։
Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսն իր տրամադրության տակ ունի 20 ֆուտբոլիստ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն