Հայաստան-Իտալիա. բուքմեյքերական կանխատեսումներ
Սպորտ
Եվրոպայի 2020թ-ի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը կհյուրընկալի Իտալիայի ընտրանուն:
Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ համարում են իտալացիներին, վերջիններիս հաղթանակի գործակիցը 1.18 է, Հայաստանի ազգային ընտրանու հաղթանակի հավանականությունը ունի 17 գործակիցը, ոչ-ոքին` 6.50:
Հանդիպումը կայանալու է այսօր «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ 20։00-ին։
J խմբի մրցաշարային աղյուսակում այժմ առաջատարն Իտալիան է, որն ունի 12 միավոր: Երկրորդ տեղում Ֆինլանդիան է՝ 9 միավորով, իսկ Հայաստանի ընտրանին 6 միավորով 3-րդ տեղում է:
Լուսանկարը` ՀՖՖ


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան