Անտառային հրդեհ է մոլեգնում Աթենքի արվարձանում
Անտառային ուժգին հրդեհ է սկսվել Աթենքի արվարձանում գտնվող Նեա Մակրի շրջանում, իշխանությունները խոսում են հրկիզման մասին:
Անցյալ տարի այս նույն շրջանում կրակի ճարակ էր դարձել Մատի փոքր քաղաքը, որտեղ զոհվեց 100 մարդ:
Հրդեհը Նեո Մակրիում սկսվել է գիշերվա ժամը 2:17-ին, հրդեհաշիջման համար ուղարկվել են 98 հրշեջ և 35 մեքենա, հետիոտն հրշեջների ջոկատներ, միացել են նաև կամավորները: Այդ մասին հայտնել է հրշեջ ծառայությունը: Լույսը բացվելուն պես հրդեհաշիջմանը միացել է օդուժը՝ երեք հրշեջ ինքնաթիռ և երկու ուղղաթիռ, ինչպես նաև գործողությունների կոորդինացման ուղղաթիռ: Հրդեհը սկսվել է սուրբ Եփրեմի հայտնի վանքից ոչ հեռու: Կրակը տներին չի սպառնում, սակայն մի խումբ բնակիչների տարհանել են:
Վերջին ինն օրվա ընթացքում սա արդեն յոթերորդ հրդեհն է շրջանում: Նշվում է, որ եղել է բռնկման երկու օջախ՝ միմյանցից 500 մետր հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն