Վրաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիները Պետդումայի ընտրությունների քվերակությանը կարող են մասնակցել ՀՀ-ում ՌԴ դեսպանության շենքում
Տարածաշրջան
«Վրաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիները դեկտեմբերի 4-ին կայանալիք Պետդումայի ընտրությունների քվեարկությանը կարող են մասնակցել ՀՀ–ում գտնվող ՌԴ դեսպանության շենքում», – այս մասին այսօր լրագրողներին է փոխանցել ՀՀ–ում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն։
Դեսպանն ավելացրել է. «Ինչպես գիտեք՝ Ռուսաստանը Վրաստանի հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, և այդ պատճառով այնտեղ ապրող մեր հայրենակիցները կարող են քվեարկությանը մասնակցել՝ գալով ՀՀ–ում գտնվող ՌԴ–ի դեսպանություն կամ Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարանի շենք»։ Դեսպանը նաև ավելացրել է, որ դեսպանությունը որևէ տրանսպորտային միջոց կամ տրանսպորտային ծախսերի փոխհատուցում չի տրամադրելու։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում