Թբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին «Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել Հայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին Մոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատել Փաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. Պեսկով Ավտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավոր Վաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Դպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-ի Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Փաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպան Բա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ է 

«Ազնվագույն գաղափարները անզոր են, երբ նրանք չեն պաշտպանվում լավագույն զենքերով». ԱՍԱԼԱ-ի հայտարարությունը

Հասարակություն

Ազնվագույն գաղափարները անզոր են, երբ նրանք չեն պաշտպանվում լավագույն զենքերով։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ)՝ իր հիմնադրման 45-ամյակի առթիվ:

Հայտարարությունում ասվում է.

«Արդարությունը, ժողովրդների դատը, արդար պահանջատիրությունները անտեսվում են ու հեգնանքի արժանանում, երբ չեն պաշտպանվում կազմակերպված ուժով։

55 տարի առաջ, 1965 թվականի ապրիլի 24-ին, Երեւանում, կես միլիոն ժողովուրդ խորհրդանշականորեն քայլեց դեպի բռնագրավված Արարատ եւ ի լուր աշխարհի բացականչեց. «Մեր հողե՜րը, մեր հողե՜րը...», եւ այդ քայլը եղավ այն բոցաշունչ եւ վճռական ուժական պայքարի կոչը, որն սկիզբ դրեց Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարին։

Ութը տարի հետո, 1973 թվականի հունվարի 27-ին, Եռաբլուր պանթեոնում ննջած, ծննդով Կարնեցի հերոս Գուրգեն Յանիկյանը, հեռավոր Կալիֆոռնիայում, արձակեց ուժական եղանակով պայքարի առաջին փամփուշտները, զգետնելով թուրքական պետության երկու ներկայացուցչի։

Հերոս Յանիկյանը ԱՍԱԼԱ-ի հիմնադրման առիթով իր բանտախցից կոչ ուղղեց հայ ժողովրդին, հայտարարելով՝ «Պատմությունը մեզ փաստում է, որ խոսքերը քամին է տանում, խոստումները մոռացվում են, ազատության եւ արդարության բառերը կորցնում են իրենց իմաստը եթե նրանք չեն պաշտպանվում անհատների ուժեղ բռունցքով: Թող իմ սիրելի երիտասարդ մատաղ սերունդը իմանա, որ դեռ մարդկության ամբո՜ղջ պատմության ընթացքին ո՛չ մի անգամ չի պատահել, որ մի ցեղի ազատությունը տրվի նրան ոսկե սկուտեղի վրա:

Ո՛ւժն է թելադրում մարդկանց գործերը եւ ո՛չ թե փառաբանված սերն ու գթությունը: Հայ ազատագրության գաղտնի բանակը ա՛յն բռունցքն է, որը կազմեցին հայ անհատները, այդ կենդանի բռունցքն է, որ պիտի ծնկի բերի մեր թշնամի թուրքին եւ դնե մարդկության առաջ իր իրավացի պահանջները, ու առաջարկի, որ վերջապես մեղավորները ընդունեն իրենց սխալները ու ուղղեն»:

Փաստորեն, Հայոց ցեղասպանությունից սկսյալ ամբողջ 65 տարի, մինչեւ 20 հունվարի 1975 թվականը՝ ԱՍԱԼԱ-ի ծնունդը, աշխարհը լռում էր Թուրքիայի կողմից հայության դեմ պետական մասշտապով իրականացված ցեղասպանության եւ հայրենազրկության նկատմամբ, ամբողջովին անտեսելով հայերի կողմից քաղաքակիթ եղանակով ներկայացված պահանջները, խնդրագրերը եւ նույնիսկ ցույցերը։

Պայքարի ծնունդն ու շարունակությունը իրակություն դարձավ մեծ զոհողությունների շնորհիվ,հայ մտքի եւ բազկի մեկտեղման՝ հայ հանձնառու եւ նվիրյալ մի խումբ մտավորականների եւ հմուտ, մեծաթիվ, հաճախ իրար անճանաչ պայքարողների ջանքերի եւ զոհաբերության շնորհիվ։ Եվ Եռաբլուրի նահատակների շիրմաքարերը խորհրդանշում են այն բոլոր նվիրյալների զոհողությունները, որ պայքարել ու շարունակելու են պայքարել հանուն հայության ոտնահարված եւ անսակարկելի իրավունքների, ովքեր աշխարհի տարբեր ծայրամասերում զոհեցին իրենց կյանքը, ովքեր տարիներ ապրեցին ընդհատակյա, ովքեր տառապեցին բանտային պայմաններում, եւ այն բոլոր ընտանիքների զոհողությունը, որ առանց այդ անկարելի կլիներ արձանագրել որեւե հաջողություն։

Այսօր, Հայաստանի արեւելյան հատվածի մի մասի անկախությունից 30 տարի անց, փաստվում է, որ 1975 թվականով բարձրացված պայքարի դրոշը երազային չէր։ Տարածաշրջանային զարգացումները մեր դիմաց նոր հորիզոններ են բացում եւ ժամանակին անհնարին թվացող Հայոց ոտնահարված  իրավունքների եւ բռնագրավված պատմական հայրենիքի տարածքների ազատագրումը ավելի քան երբեք դարձել է իրատեսական, ինչը, բնականաբար պահանջում է առավել կազմակերպվածութույն, շրջահայացություն եւ ՀՀ-Սփյուռք ներդաշնակ գործունեություն։

1975թ.-ի Նորագույն ազգային ազատագրական պայքարի 45-ամյակը շնորհավորում ենք հերոսական պայքարներ հաղթահարած հայ ժողովրդին։ Թող, որ մեր էության խորքում եւ բազկի վրա կրենք այդ պայքարը շարունակելու վճռական ուխտը, միասնաբար գլուխ խոնարհելով պայքարի ճամփին իրենց կյանքը զոհաբերած բոլոր նվիրյալների հիշատակի առջեւ։

Վերջնական հաղթանակը լինելու է՝ մերը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուլա դա Սիլվան զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Բրազիլիայի ընտրություններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին El Mundo. Սանչեսը չի մասնակցի Թրամփի ընդունելությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԻրանը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ պայմաններ առաջադրելով ԱՄՆ-ին«Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելՀայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասինԳուտերեշ. ՄԱԿ-ը որևէ լծակ չունի ամբողջ աշխարհում հակամարտությունների կողմերի վրաՄոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատելՓաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. ՊեսկովՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում էԱվտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավորՎաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելՊեսկովը նշել է, որ Արկտիկայում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը ներկայումս օրակարգում չէԴպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-իՏնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասինՓաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպանՊեսկովը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲժիշկը հերքել է զարկերակային ճնշման մասին տարածված կարծիքըԲա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. ՍուքիասյանՀարավային Կորեայի նախագահը կոչ է արել Միացյալ Նահանգներին մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ էՎենսը կողմ է երեք լրատվամիջոցների համար Սպիտակ տուն մուտք գործելու արգելքինՔրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումինԻսպանիան ուժեղացրել է իր անվտանգության ուժերը Սեուտայում և ՄելիլյայումՀայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹրամփինԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոններըՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՍեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներՊապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկելՆիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջՊետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվելԵՄ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը չեղարկել է ելույթը Թրամփի ելույթի պատճառովԱնկախության 35 ամյակը և ընդդիմության 50 երանգը. Ալեն Սիմոնյան
Ամենադիտված