Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Թբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին «Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել Հայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին Մոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատել Փաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. Պեսկով Ավտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավոր Վաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվել Դպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-ի Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Փաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպան Բա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. Սուքիասյան 

Սահմանին գազի գինը 2020-ին չի փոխվի. սպառողի համար սակագնի փոփոխություն նախատեսված չէ մինչև ապրիլ

Հասարակություն

Սահմանին Ռուսաստանից գնվող գազի գինը ողջ 2020 թվականի համար չի բարձրանա: Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը սպառողի համար սակագնի ոչ միայն փոփոխություն չի լինի, այլ նաև «Գազպրոմ Արմենիա»-ն հայտ չի ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: Լրագրողների հետ զրույցում այս մասին վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ չբացառելով ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացնելու, սակագնի փոփոխության հնարավորությունը:

«Գազի գինը սահմանին բարձրացվեց 2019-ի հունվարի 1-ից: Այս տարվա հունվարի 1-ից սահմանին գազի գինը չի թանկանա, և չի թանկանա ողջ 2020 թվականի համար: Դա պայմանավորված հարց է, որին կարող ենք այլևս անդրադարձ չկատարել: Պայմանավորվածություն կա նաև, որ մինչև ապրիլի 1-ը սակագնի ոչ միայն փոփոխություն տեղի չի ունենա, այլ նաև հայտ չի ներկայացվի, որովհետև հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն: Այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ ես չեմ տեսնում: Չի կարելի բացառել, որ ապրիլի 1-ից հետո հայտ կներկայացվի»,-ասաց Գրիգորյանը:

Նա հիշեցրեց, որ գազի սակագնի ձևավորման բաղադրիչների մեջ հիմնական են գինը սահմանին, որն այս տարվա համար առնվազն քննարկման հարց չէ, ընթացիկ ծախսերը, որոնց շատ հեշտ է արագ գնահատական տալ, և կա նաև ներդրումային ծրագրի հարց: Փոխվարչապետը նշեց՝ կա պնդում, որ ՀՀ տարածքում անվտանգ, անխափան և արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ: «Այդ ներդրումների թեման բավականին քննարկվող և քննարկվելիք է: Եվ հնարավոր է, որ դրա հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ն նոր ասելիքներ ունենա: Եվ ըստ այդմ այդ հարցը բաց ու թափանցիկ կքննարկվի, եթե նման հարց առաջանա»,-ասաց Գրիգորյանն ու հավելեց՝ ընթանում են քննարկումներ՝ այդ թվում ներդրումային ծրագրերի հետ կապված:

Հարցին, եթե այնուամենայնիվ սակագնի բարձրացում լինի, պետությունը պլանավորում է արդյոք փոխհատուցում անել բնակչությանը՝ Գրիգորյանը նշեց՝ եթե տեսնեն, որ հայտ է ներկայացվել, կա հիմնավորվածություն, ծախսերի անհրաժեշտություն, բնականաբար կառավարությունն իր որոշումը կհայտնի: Նա, ըստ էության, այդ հնարավորությունը չբացառեց:

Անդրադառնալով ռուսական կողմի հետ գազի գնի համար երկարաժամկետ պայմանագիր կնքելու հնարավորությանը՝ նա նշեց՝ այդ մասին խոսք գնացել է, գնում է և իր կարծիքով այդ հարցը կքննարկեն: «Բայց մի խնդիր կա, որը բավականին լուրջ նշանակություն ունի նման որոշումներ կայացնելիս: Երբ խոսքը սկսում է վերաբերել երկարատև պայմանավորվածություններին, կողմը միշտ առաջարկ է ներկայացնում գնագոյացման մեջ դնել բանաձև: Մի կողմից բանաձևային գնագոյացումը հնարավորություն է տալիս օգտվել գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս կողմից կա անկանխատեսելիության խնդիր: Հարց է, որի շուրջ մենք մտածում ենք, քննարկումներ եղել են և կլինեն»,-ասաց Գրիգորյաննն ու կարծիք հայտնեց, որ փորձագիտական մակարդակով այդ հարցը նորից ու նորից քննարկելու է:

Անդրադառնալով այլընտրանքային տարբերականերին՝ Մհեր Գրիգորյանը նկատեց, որ գազի գնի հարցը մեկանգամյա քննարկման հարց չէ, միշտ էլ քննարկում են բազմակողմ ձևաչափերով. «Դա վերաբերում է թե Իրանին է, թե ցանկացած այլ հնարավոր տարբերակի»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի է՝ քանի ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայում․ տվյալներ են հրապարակվել Լուլա դա Սիլվան զգուշացրել է ԱՄՆ-ին չմիջամտել Բրազիլիայի ընտրություններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներին El Mundo. Սանչեսը չի մասնակցի Թրամփի ընդունելությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայումԻրանը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ պայմաններ առաջադրելով ԱՄՆ-ին«Հրաշք այգու» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելՀայաստանը և Չինաստանը համաձայնագիր են ստորագրել միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասինԳուտերեշ. ՄԱԿ-ը որևէ լծակ չունի ամբողջ աշխարհում հակամարտությունների կողմերի վրաՄոսկվայի կոշտ ուղերձը Երևանին․ Եվրաինտեգրման վտանգը պետք է գնահատելՓաշինյանը մեկնել է ԱՄՆ. Ուկրաինայի իրավիճակը օրեցօր վատանում է. ՊեսկովՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի համար իրավիճակը օրեցօր վատթարանում էԱվտովթար Երևանում․ «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին․ կա վիրավորՎաղարշապատում կինոթատրոնի շենքի և հողամասի օտարման գործով քրեական վարույթ է նախաձեռնվելՊեսկովը նշել է, որ Արկտիկայում ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը ներկայումս օրակարգում չէԴպրոցի մոտ հրաձգության հետևանքով տուժածների թիվը հասել է 11-իՏնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասինՓաշինյանը պատրաստվում է այցելել Թուրքմենստան․ ՀՀ դեսպանՊեսկովը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲժիշկը հերքել է զարկերակային ճնշման մասին տարածված կարծիքըԲա'ց դատ արեք, թող հասարակությունը համոզվի. ՍուքիասյանՀարավային Կորեայի նախագահը կոչ է արել Միացյալ Նահանգներին մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներըԱրեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց․ նա տնային կալանքի տակ էՎենսը կողմ է երեք լրատվամիջոցների համար Սպիտակ տուն մուտք գործելու արգելքինՔրիստինե Գրիգորյանը մասնակցում է Բաքվի անվտանգության IV ֆորումինԻսպանիան ուժեղացրել է իր անվտանգության ուժերը Սեուտայում և ՄելիլյայումՀայկական մշակույթն ու բիզնեսը Մոնակոյում՝ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ (տեսանյութ, լուսանկարներ) Լիտվայի նախագահը շնորհակալություն է հայտնել ԹրամփինԿԸՀ-ն բաշխել է ՏԻՄ ընտրությունների տեղամասերի նախագահի և քարտուղարի պաշտոններըՏուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերություններըՍեուտայում հայտնաբերվել է բնակարան, որտեղ անօրինական կերպով ապրում էր մոտ 20 միգրանտHuman Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապիցԹրամփի կոշտ պահանջը Զելենսկուն, Իրանի սպառնալիքն ու Պուտինի հաղթանակըԼավրով. Գուտերեշը շփոթված է Բուչայի սադրանքի վերաբերյալ իր ցուցմունքներում12 հեկտարից ավելի տարածքով 9 հողամասը Կապանին վերադարձնելու համար դատախազությունը դիմել է դատարանԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ-ից ժամանած ասորի ուղղափառ ուխտավորներինԹրամփը անձամբ կհանդիպի Սի Ծինփինի հետ օդանավակայանում#ՈՒՂԻՂ․ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստըԱրարատ Միրզոյանը մեկնել է ԱՄՆ․ նախատեսված են մի շարք հանդիպումներՊապիկյանի այցը շատ անակնկալ եղել. հրամանատարը նրան մարզահագուստով է դիմավորել զորամասում Գիտնականները Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի նոր մոտեցում են փորձարկելՆիկոլ Փաշինյանը նպատակ է դրել չեզոքացնել Հայաստանում ռուսական ազդեցությունը․ Սաղաթելյան FT. Ավիաընկերության աշխատակիցները մտահոգված են, որ տեխնոլոգիան վնասում է մարդկանցԴավթաշենի եկեղեցու մոտ քաղաքացին թողել է «Մակարով» ատրճանակն ու փամփուշտներըՍեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը փողոց է փակ լինելու Չինաստանի ԱԳՆ-ը հայտարարել է, որ արհեստական ​​բանականությունը պետք է բաց լինի բոլորի համարԹրամփի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ Արհեստական բանականության խոշոր կենտրոն․ BloombergApple-ին մեղադրել են iPhone-ի տեսախցիկի նոր գործառույթների վերաբերյալ խոստումը չկատարելու մեջՊետական ոլորտի մոտ 20 հազար աշխատակցի աշխատավարձ բարձրացել է․ Չախոյան ԱՄՆ-ից՝ 1.1 մլն դոլար․ Եղեգնաձորում նոր հրշեջ կայան է բացվելԵՄ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչը չեղարկել է ելույթը Թրամփի ելույթի պատճառով
Ամենադիտված