«Դատարանները գործում են Նիկոլի կամքին համարժեք»․ Թավադյանի աջակից (տեսանյութ)
Տեսանյութեր«Ակնկալիք ունենք, որ դատավորը այնքան գիտակից կգտնվի, այնքան կամայականություն կցուցաբերի, որ որոշում կկայացնի օրենքի սահմաններում, այլ ոչ թե զանգովի արդարադատության սկզբունքով»։ Այս մասին ասաց այսօր «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի ազատության համար պայքարող աջակիցներից մեկը։
«Սա մամուլի դեմ կոպիտ ոտնձգություն է, կա մի կարծիք, և ով այդ կարծիքին դեմ է, ունի իր կարծիքը, պետք է հալածվի և պետք է դառնա քաղհալածյալ։ Մյուս լրատվամիջոցները ևս, ովքեր ունեն ընդդիմադիր դիրքորոշում, հալածվում են և վտանգի առջև են»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը և նշեց, որ այս ամենը ուղղորդված դատավարություն է իշխանությունների կողմից, որպեսզի լռեցնեն Քոչարյանի աջակիցներին։
Հարցին` արդյոք այսօր Արմեն Թավադյանի միջնորդությունը դատավորը կբավարարի, թե ոչ, աջակիցներից մեկը բացառեց, նշելով, որ իր պատկերացմամբ՝ տարի ու կես է դատարանները չեն գործում օրենքի և սահմանադրության համաձայն։
«Գործում են մեկ մարդու կամքին՝ Նիկոլի կամքին համարժեք»,-նշեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)