Իշխանությունը թիրախավորում է կոնկրետ հեռուստաալիքների. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
ՏեսանյութերԱյսօր« 5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի համար դատարանի առջև ակցիա իրականացնող աջակիցների թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Արմեն Թավադյանը մեր ընկերն ա, մեր հարազատն ա, բնականաբար, չէի կարող չգալ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը։ Հարցին, թե արդյոք Թավադյանի հետ կատարվողը կապ ունի Քոչարյանին աջակցելու հետ, թե մամուլի ազատության ճնշում է, Քոչարյանը նշեց, որ ավելի շատ հակված է կարծել, որ մամուլի հետ է կապված։
«Թիրախավորվում են կոնկրետ հեռուստաալիքներ, լրատվամիջոցներ։ Շատ բաներ կան, որ հարցեր են առաջացնում, որոնց պատասխանը ես չունեմ, միայն կարող եմ ենթադրություններ անել»,-ասաց Լևոն Քոչարյանը։ Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցի կապիտանը կեղծ անվան տակ փորձել է Հայաստանում կարևոր նշանակության օբյեկտների դրոնով արված կադրեր ստանալ (տեսանյութ)