«Ոչ ոք այլևս թող չզգա այն, ինչ զգում է նրա ընտանիքը». Քիմն անդրադարձել է Կոբի Բրայանտի մահվանը (լուսանկար)
Բլոգոսֆերա
Հայազգի հեռուստաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը Istagram-յան իր միկրոբոլոգի էջում հրապարակել է հայտնի բասկետբոլիստ Կոբի Բրայանթի և դստեր լուսանկարը:
Լուսանկարին կից Քիմը գրել է.
«Սիրտս այնքան տխուր է: Ոչ ոք այլևս թող չզգա այն, ինչ զգում է նրա ընտանիքը: Դա բոլորիս վրա էլ շատ ազդել, սակայն ես չեմ կարող զգալ այն, ինչ զգում է ամուսնուն և դստերը կորցրած Վանեսան: Պարզապես արտասվում եմ. մեծարում եմ լեգենդար մարզիկին: Ես աղոթում եմ Բրայանտի ընտանիքի, Ալթոբելլիի ընտանիքի և բոլոր նրանց ընտանիքների համար, ովքեր զոհվեցին այս աներևակայելի ողբերգության մեջ: Հանգչեք խաղաղությամբ»: Հիշեցնենք, որ դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է 41-ամյա պրոֆեսիոնալ բասկետբոլիստի Կոբի Բրայանթը: Նա կարիերան ավարտել էր 2016 թվականին: Նա հինգ անգամ «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել էր NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում