Ռոնալդուն հակառեկորդ է սահմանել Ջրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերել Ղազախստանում արգելվել է ԼԳԲՏ քարոզչությունը լրատվամիջոցներում և համացանցում Կա՛մ երկիրը դուրս է գալու գաղութացման ու թուրքացման ներկայիս կործանարար ուղեգծից, կա՛մ հատելու է անդառնալիության սահմանը. Այվազյան Արման Ծառուկյանի և Շարա Բուլետի գոտեմարտը Hype FC-ում ավարտվեց ոչ-ոքի Մագնուս Կարլսենը՝ աշխարհի չեմպիոն, Բիբիսարա Ասաուբաևան՝ չեմպիոնուհի. Դոհայում ավարտվել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունը Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում Մենք Ադրբեջանի հետ ունենք չլուծված հարցեր․ Ալեն Սիմոնյան Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը Եթե Վարդան Ղուկասյանը իրավունքի ուժով չլքի ԱՄՆ-ի սահմանները, ստիպված կլինեմ դիմել ԱՄՆ գլխավոր դատախազին, ինչպես նաև ՄԱԿ-ին․ Լևոն Բաղդասարյան Ջուր չի լինելու․ ջրատար է վթարվել «Վերջին անգամ լուսավորման նոր համակարգ ներդրվել էր 2011 թվականին»․ հեռուստաաշտարակը լուսավորության նոր համակարգ ունի 

Փաշինյանը և նրա թիմը դարձան ռեժիմի իրավահաջորդ․ ինչպես դուրս գալ ճգնաժամից․ Սեֆիլյան

Բլոգոսֆերա

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԻՆՉՊԵՍ ԴՈՒՐՍ ԳԱԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ

2018-ի ապրիլին ժողովուրդն ապստամբեց և ոտքի ելավ հանուն հեղափոխության, հանուն համակարգային փոփոխությունների:

Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը, սակայն, ազգադավ և հանցավոր ռեժիմին տապալելուց և իշխանությունը ստանձնելուց հետո չշարունակեցին հեղափոխությունը, այլ դարձան ռեժիմի իրավահաջորդ և մինչ օրս փորձում են նրա սահմանադրությամբ, օրենքներով, նրա դատարաններով, ԱԱԾ-ով, ոստիկանությունով, դատախազությունով և այլ կառույցներով երկիրը դնել զարգացման հունի մեջ:

Մեզ համար ակնհայտ էր, որ դա սխալ ճանապարհ է և միայն խորացնելու է ճգնաժամը: Այսօր արդեն շատերն են տեսնում, որ ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև օրեցօր խորանում է:

Ճգնաժամը հաղթահարելու համար հարկավոր է սկսել այն կետից, որտեղից Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը կանգ են առել, այն է՝ 2018 թ. ապրիլի 23-ից, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

Այսօր էլ ուշ չէ և քաղաքական կամք ցուցաբերելու դեպքում հնարավոր է վերականգնել ժողովրդի վստահությունը և ավարտին հասցնել հեղափոխությունը:

Հեղափոխության վերսկսման և բարեհաջող ավարտի առաջնահերթ նպատակները պետք է լինեն.

1) կանխել նախկինների վերադարձը (ռևանշը) և չեզոքացնել իրարահաջորդ հեղաշրջումների ցիկլի մեջ Հայաստանը նետելու հեռանկարը,

2) պետության կառավարումը դնել ճիշտ հունի մեջ,

3) հաստատել սահմանադրականություն:

Այս նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է, որ գործող իշխանությունը և հեղափոխական ուժերը միանան և կազմեն ազգային համաձայնության (հակաճգնաժամային) կառավարություն: Անցումային (հակաճգնաժամային) կառավարությունը պետք է մշակի ճգնաժամը հաղթահարելու Անցումային ծրագիր և իրագործի այն: Շատ կարևոր է, որ այս կառավարությունն ունենա ներկայինի համեմատությամբ ավելի սեղմ կառուցվածք և կազմ:

Անցումային ծրագիրը, մեր կարծիքով, առնվազն պետք է ներառի հետևյալ հիմնական քայլերը.

1) նախորդ ռեժիմներին տալ իրավաքաղաքական գնահատական,

2) կազմակերպել անցումային արդարադատություն, այդ թվում.
 - քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ),
 - լյուստրացիա՝ քաղաքական, տնտեսական և գործակալական, այդ թվում արգելելով նախկին ռեժիմի մաս կազմած կուսակցությունների գործունեությունը և դրանց պարագլուխների հանրային գործունեությունը,
     

3) հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից և վերացնել ՀՀ-ին Արցախի դե յուրե միացման խոչընդոտները, առաջին հերթին՝ հեռացնել ստեփանակերտյան հանցավոր ռեժիմին, վերացնել Արցախի նախագահի ինստիտուտը, վերականգնել Արցախում հաշվառված ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը, ինչպես նաև վերացնել ռոումինգը, ինտերնետ և կապի ծառայությունների ծածկույթի ու սակագների տարբերությունը և այսպես կոչված մաքսակետերը,
4) մշակել և ընդունել նոր Սահմանադրություն (Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ),

5) ընդունել նոր ընտրական օրենսգիրք՝ սահմանելով պարզ համամասնական ընտրակարգ,

 6) անցկացնել արտահերթ ընտրություններ՝ Արցախում հաշվառված, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ (առանց ռեժիմի մաս կազմած կուսակցությունների»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հունվարը բարդ շրջան կլինի կենդանակերպի մեկ նշանի համար Բժիշկը զգուշացրել է գիշերը հաճախակի արտաքնոց գնալու վտանգավոր պատճառների մասինԱրգենտինացի ֆուտբոլիստի դեմքի մի մասը պարալիզացվել էՌոնալդուն հակառեկորդ է սահմանելՋրային պարեկները 29-ամյա վարորդի մեքենայում 197 կգ-ից ավել ձուկ են հայտնաբերելՀայաստանը մեր դաշնակիցն է. ՌԴ ԱԳ փոխնախարար Ղազախստանում արգելվել է ԼԳԲՏ քարոզչությունը լրատվամիջոցներում և համացանցումԿա՛մ երկիրը դուրս է գալու գաղութացման ու թուրքացման ներկայիս կործանարար ուղեգծից, կա՛մ հատելու է անդառնալիության սահմանը. ԱյվազյանԱրման Ծառուկյանի և Շարա Բուլետի գոտեմարտը Hype FC-ում ավարտվեց ոչ-ոքի Մագնուս Կարլսենը՝ աշխարհի չեմպիոն, Բիբիսարա Ասաուբաևան՝ չեմպիոնուհի. Դոհայում ավարտվել է աշխարհի կայծակնային շախմատի առաջնությունըԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում Մենք Ադրբեջանի հետ ունենք չլուծված հարցեր․ Ալեն ՍիմոնյանԱրման Ծառուկյան VS Շարա Բուլետ․ ՈւՂԻՂՀանկարծամահ է եղել հայտնի վիզաժիստ Հելեն Սողոմոնյանը Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն (տեսանյութ) Արարատ Միրզոյանի մոտ տեղի է ունեցել 2025-ի վերջին աշխատանքային քննարկումը Եթե Վարդան Ղուկասյանը իրավունքի ուժով չլքի ԱՄՆ-ի սահմանները, ստիպված կլինեմ դիմել ԱՄՆ գլխավոր դատախազին, ինչպես նաև ՄԱԿ-ին․ Լևոն Բաղդասարյան Ջուր չի լինելու․ ջրատար է վթարվել«2026-ը գալիս է խաղաղ քայլերով»․ Էվա Խաչատրյանի գայթակղիչ հոլովակը«Վերջին անգամ լուսավորման նոր համակարգ ներդրվել էր 2011 թվականին»․ հեռուստաաշտարակը լուսավորության նոր համակարգ ունիԱրամ Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեցԱմանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը Խոշոր չափի գողություն ԵրևանումՀաղորդավարուհի Անաստասիա Վիվտաշն ամուսնության առաջարկություն է ստացել (տեսանյութ)Լինելու ենք հասանելի տոնական օրերին․ Անահիտ ԱվանեսյանՊերուացի շամանները կիսվել են 2026 թվականի վերաբերյալ իրենց կանխատեսումներովԱմանորին ձյուն կտեղա՞․ Ի՞նչ եղանակ է սպասվում դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ինՌուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Օդեսայի նավահանգիստներին Նորակառույց դպրոցները, բացի գրադարանի գույքից, կստանան նաև նոր գրքեր․ Ժաննա ԱնդրեասյանԱՄՆ-ն պատրաստակամ է մասնակցել Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին․ Լեհաստանի վարչապետ Բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք և միակողմանի փակել ավտոճանապարհը․ ՆԳՆ Առաջիկայում զրկված եմ լինելու պատարագներին հաղորդակցվելուց․ Միքայել ՍրբազանՀանրապետության առանձին հատվածներում հնարավոր են ամսական նորմայի չափ տեղումներ․ ԱզիզյանԷրդողանական վարչախումբը Լիբիայում ստանում է հակաթուրքական մի դաշինք, որի մասնակիցներից մեկն իր և Ադրբեջանի դաշնակից Պակիստանն է․ Վարդան Ոսկանյան Սամվել Կարապետյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը և գրավ. Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնիԿյանքից հեռացել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, բասկետբոլի վաստակաշատ մարզիչ Վիկտոր Աղաջանյան-ՆովենցըԶելենսկին հայտարարել է Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասինԱրցախն ու Եկեղեցին այդքան սիրող որեւէ մեկն անպատիժ չի մնալու, քանի սրանք են որոշողը․ Արսեն ԲաբայանԴեկտեմբերի 31-ին Արագածոտնի թեմի 26 եկեղեցիներում կկատարվի Գոհաբանական աղոթք և Նռնօրհնեքի արարողությունԱմենաիսկական գործակալն ու ծառան կառավարությունն է. Վարդան Հակոբյան (տեսանյութ) Նոր քայլ` Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում. Սերդար ՔըլըչՎառվեց Երևանի հեռուստաաշտարակի լուսային նոր համակարգը (տեսանյութ)Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Խաչիկ Գալստյանը 2 ամսով կալանավորվեցՍահմանազատումից առաջ Կիրանցում 90 տուն է եղել, այսօր Կառավարության ծրագրով այստեղ 60 տուն է կառուցվել կամ կառուցվում. Նիկոլ ՓաշինյանՄարիամ Փաշինյանի ամանորյա ֆոտոշարքն ու Ձմեռ պապի նվերըԴեկտեմբերի 30/31-ին ջուր չի լինիՇիրակի թեմի հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանի ձեռամբ կատարվել է դպրական տվչությունԶբոսաշրջիկները պարտավոր կլինեն վճարել 2 եվրո Հռոմի Տրևի շատրվանը մոտիկից տեսնելու համարՏարին փակենք լավ ու կարևոր նորությամբ․ Ավինյան
Ամենադիտված