«Նարեկ Մալյանը ձերբակալվել է հանրային պահանջով». Երևանի ավագանու անդամ
Բլոգոսֆերա
Երեւանի ավագանու «Իմ քայլ»-ը խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի պնդման համաձայն՝ Նարեկ Մալյանին ձերբակալել են հանրային պահանջով: Ավագանու անդամը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետևելով «հանրային պահանջին»՝ ձերբակալվել է երկրի թիվ 1 «սոռոսական» Նարեկ Մալյանը: Սկսվել է «քաղաքական հետապնդումների» աննախադեպ գործընթաց»։
Նկատենք, որ Գրիգոր Երիցյանը նախ «հանրային պահանջ»-ը գրել էր առանց չակերտների, ապա ընդդիմադիր ավագանի Դավիթ Խաժակյանի սաստող գրառումից հետո ավելացրել չակերտները:
Ստորև ներկայացնում ենք նաև Դավիթ Խաժակյանի գրառումը.
«Սա ընտրովի պաշտոն զբաղեցնողի` Երևանի ավագանու անդամի հայտարարություն ու վկայություն է այն մասին, որ մարդուն կարող են «հանրային պահանջով» ձերբակալել:
Ես էլ սպասում էի թե իրավապահները պետք է խոսեն պատճառների մասին, դու մի ասա... «հանրային պահանջ» կար:
Հ.Գ. Երիցյանը մեկնաբանություններում պաշտոնապես հերքեց, որ «հանրային պահանջով» չեն ձերբակալում մեր երկրում: Լավ, վսյո, ամեն ինչ տեղն ընկավ»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում