Կասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումը Ստեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալ Բժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասին Գտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոց Աֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվել Xiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունը Հայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումը ԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Թրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Իրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Ռուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում 

«Խելքդ լրիվ գցել ես, Աղաս ջան». ՀՌՀ նախագահը՝ «Մեդիա պաշտպան»-ի ղեկավարին

Բլոգոսֆերա

«Խելքդ գցել ես, Աղաս ջան»,-դիմելով «Մեդիա պաշտպան նախաձեռնության ղեկավար  Աղասի Ենոքյանին՝ ֆեյսբուքում գրել է  Հանրային Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:

ՀՌՀ նախագահի վրդովմունքի պատճառը «Մեդիա պաշտպան» նախաձեռնության հայտարարություն է, համաձայն որի՝ Տիգրան Հակոբյանը խուսափել է գնահատական տալ Հանրային հեռուստաընկերության եթերում ՍԴ նախագահի վերաբերյալ  երեկ հրապարակված ռեպորտաժի կապակցությամբ: Տ. Հակոբյանը «Մեդիա պաշտպանի» հարցին ի պատասխան նշել է, որ կարծիք չունի տեսանյութի վերաբերյալ և հավելել, որ Հանրային հեռուստաընկերություն չի դիտում։

«Ստացվում է, որ կա՛մ ՀՌՀ աշխատակիցներն են թերացել իրենց գործում և չեն նկատել հարկատուների գումարներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության ակնհայտ իշխանական քաղաքական քարոզչությունը, կա՛մ մոնիթորինգի թիմն ուղղակի չի զեկուցել Տիգրան Հակոբյանին Հանրային հեռուստաընկերության լուրերի բաժնով հեռարձակվող իշխանական քաղաքական քարոզչանյութի մասին»,-նշված է ազատ խոսքի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպության հայտարարության մեջ:

Ավելի վաղ  Հ1-ի ռեպորտաժի վերաբերյալ դիրքորոշում հայտնելուց խուսափել էր նաև  Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը, որը Աղասի Ենոքյանի հետ ուղիղ եթերում հեռարձակված հեռախոսազրույցի ընթացքում հայտարարեց.  «ՍԴ նախագահի մասին Հ1-ի ռեպորտաժի թեմայի մասին չեմ ուզում խոսել, որովհետև դա ինձ չի վերաբերում»:

Դժվար է պատկերացնել, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը տեղյակ չէ, որ իր պարտականությունների մեջ է մտնում Հանրայինով հեռարձակվող կոնտենտի անաչառության ու բազմակողմանիության ապահովմանը հետևելը և այս հարցը ուղղակիորեն իրեն է վերաբերում:

Հիշեցնենք, որ երեկվանից ներքաղաքական օրակարգի ամենաքննարկվող թեման Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակած ռեպորտաժն է, որը հարուցել է լրագրողական և իրավապաշտպան շրջանակների դժգոհությունը:

Նշված ռեպորտաժում նախ պահպանված չէ  բազմակողմանի և օբյեկտիվ տեղեկատվության չտրամադրման՝ Հանրային հեռուստաընկերության մասին օրենքում սահմանված դրույթը, բացի այդ կոպտորեն խախտված է ՍԴ նախագահի անմեղության կանխավարկածն ու նախաքննության փուլում դատավորին վերաբերող քրգործի հանրայնացման արգելքի օրենսդրական պահանջը:

Երեկ այս մասին հայտարարել էին նաև ՍԴ նախագահի պաշտպանները, իսկ այսօր առավոտյան այդ ռեպորտաժը իր ֆեյսբուքյան էջում է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ապացուցելով, որ ՍԴ նախագահի դեմ եթեր հեռարձակվածը անձամբ իր քաղաքական պատվերն է: «Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ և որևէ կապ ունենալ ՍԴ-ի հետ»,-տեսանյութին կից գրել էր Փաշինյանը:

Ավելի ուշ, ՍԴ նախագահի պաշտպանները դիմումներ են ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն և ԱԱԾ՝ պարզաբանումներ պահանջելով Հ1-ին տրամադրված տեղեկությունների վերաբերյալ, ինչպես նաև գործադիր ղեկավարի կողմից  դատական իշխանության առերևույթ զավթման փորձի կապակցությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կանաչ թեյ․ բնական ըմպելիք, որը նպաստում է առողջության պահպանմանըՈւկրաինայում քաղաքական քննարկումների կենտրոնում է պաշտպանության նախարարի պաշտոնանկությունըԻրանի ԱԳՆ-ն դիմել է ԱՄՆ ռազմական բազաներ ունեցող երկրներին՝ չեզոքություն պահպանելու կոչովՀայաստանը «ՄԱԿ80» նախաձեռնության շրջանակում հանդես է եկել մանդատների կատարելագործման առաջարկներովԻնչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթըԿասիլյաս. Իսպանիան գնում է երկրորդ աստղի հետեւից Տիեզերական ճանապարհորդությունները կարող են արագացնել ծերացումըՍտեղծվել է «գերգոյատևող» կիբորգ խավարասեր, որը կարող է ջրի տակ լողալԲժիշկը խոսել է սուզվելու թաքնված վտանգների մասինԳտնվել է ճարպակալման հազվագյուտ ձևը բուժելու միջոցԱֆրիկայում կապիկի նոր տեսակ է հայտնաբերվելXiaomi-ն դադարեցրել է իր հայտնի սմարթֆոնների և պլանշետների արտադրությունըՀայտնի է դարձել, թե ինչու կարող են գործատուները արգելել արհեստական բանականության օգտագործումըՈսկե Գնդակի հավակնորդների ցանկը՝ ըստ Goal-իՀայազգի օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանիԿամրջի վրա 22-ամյա վարորդը «Lexus»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԿրակոցներ Լոռու մարզում․ 30-ամյա տղամարդը հրազենային վնասվածքներ է ստացելԵՄ-ն պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ ՆԳՆ համակարգի զարգացմանըՉինական կոսմետիկան Ռուսաստանում դառնում է ավելի պահանջվածԳերմանիան առաջին անգամ կմասնակցի Ֆրանսիայի միջուկային զորավարժություններինԱՄՆ-ը խստացրել է վիզային ռեժիմը օտարերկրյա մամուլի և ուսանողների համար Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը հանդիպել է ՎԶԵԲ նախագահի հետՌումինիայի նախագահը կոչ է արել չբացահայտել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության արժեքըԵՄ-ն Google-ին պարտավորեցնում է հասանելի դարձնել իր ծառայությունները AI և որոնողական համակարգերի մրցակիցներինԺաննա Անդրեասյանը Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալովԹրամփը կմասնակցի ԱԱ-2026-ի եզրափակիչին Վայքում իրանական բեռնատարը կողաշրջվել է ձորակը․ վարորդը մահացել էThe Economist․ Զելենսկին վարչապետի պաշտոն է առաջարկել Միխայիլ Ֆեդորովին29 պետություն ստորագրել է արհեստական բանականության միջազգային համագործակցության համաձայնագիրԻրանը ցանկանում է համաձայնագիր կնքել ԱՄՆ-ի հետ. Սպիտակ տուն Եվրոպայում շարունակվում են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ քննարկումներըՊեսկովը հայտարարել է, որ բոլոր հակամարտությունները հնարավոր չէ լուծել գործարքի միջոցովՌուսաստանում վառելիքի հերթերում արդեն մահվան դեպքեր են գրանցվում Ամստերդամում կինը փորձել է պիթոնին կրծկալով ինքնաթիռ մտցնելԵվրոպական գիշեր «Ալաշկերտի» համար. հաղթանակ՝ 11-մետրանոցներով ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են փոխադարձ մեղադրանքները տարածաշրջանային լարվածության ֆոնինՎերաքննիչ Վարչական դատարանը ևս հաստատեց, որ 2024 թվականի համար կարմիր գծերի թանկացումը ոչ իրավաչափ էր. Վահե ԳրիգորյանԱՄՆ-ն բրազիլական լուծվող սուրճը ազատել է 25 տոկոս մաքսատուրքիցԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կեսից ավելին դեմ է արտահայտվել Իսրայելին տրամադրվող օգնությանըՄոտ ապագայում լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի․ Շահնազարյան Սախալինում արջուկների «մենամարտը» հայտնվել է տեսախցիկումՍննդաբանը նշել է խոհանոցի ամենաանտեսված սուպերմթերքներըԴուբայի իշխանությունները հերքել են քաղաքի կենտրոնում պայթյունների մասին տեղեկությունները Կալանավորված արդարադատությունն ու ՀՀ-ի ապամոնտաժումը․ Մետաքսե Հակոբյանը՝հետընտրական պրոցեսների մասին (տեսանյութ)Փաշինյանը Մհեր Գրիգորյանին արձակուրդ է ուղարկումԿառավարությունը ֆինանսավորում է պարգևավճարների նոր փուլը. Վենսը խոստովանություն է արել (տեսանյութ)ԱԻՆ-ը զգուշացրել է՝ ջրում լողալը կարող է վտանգավոր լինել մեկ դեպքումՀունգարիան հետաքննում է նախկին ԱԳ նախարարի կապերը Ռուսաստանի հետ Բաքվում Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները դիմավորում են բացահայտ ոգևորությամբ. Արման ԱբովյանՌուսաստանում iPhone 17 Pro-ի գինը զգալիորեն նվազել է
Ամենադիտված