«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ Մոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային երթուղին Հայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են ցեղասպանության կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը.ՀՀ ԱԳՆ Գագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից. Հարավային Կորեայի նախագահը տուն չունի Կասեցվել է «ՆՅՈՒ ՅՈՐՔ» բարի արտադրական գործունեությունը Կեչառիսի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարները վերականգնվում են Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել է Գոռ Վարդանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 ավտոմեքենա ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում Վահագն Խաչատուրյանը Դոհայում հանդիպել է Կատարի էմիրին 2020-ին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանության գործով օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է․ ՔԿ Անահիտ Մանասյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը 

Հերթական վատ մշակված սխեման է՝ ուղղված ՍԴ-ին. Գոհար Մելոյան

Բլոգոսֆերա

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում ահազանգում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նախաձեռնությամբ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից նախագծերի միջոցով հասահմանադրական հակասահմանադրական ճանապարհով ՍԴ-ի՝ արհեստական ճգնաժամը լուծելու սխեմայի մասին։

Սահմանադրագետը, մասնավորապես գրել է. «Իրավական անարխիա. դեպի ավտորիտար կառավարման համակարգ թևակոխման հիմքերն արդեն նշմարելի են ...

Երեկ՝ սույն թվականի հունվարի 30–ին, Ազգային ժողովի կայքէջում տեղադրվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նախաձեռնությամբ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից նախագծերը:

Ինչ են փորձում անել:

Նախագծերի փաթեթը հերթական վատ մշակված սխեման է՝ ուղղված Սահմանադրական դատարանի դեմ իշխող ուժի կողմից ստեղծված արհեստական ճգնաժամի լուծմանը:

Այսպես՝ ներկայիս իրավակարգավորումների համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի դրական դիրքորոշումը:

Նախագծերով վերացվում է սահմանադրական օրենքներով սահմանված այս պարտադիր պահանջը և հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պարագայում շրջանցել Սահմանադրական դատարանը:

Բացի այն, որ նախագծերով հասկանալի պատճառներով հիմքեր են փորձում ստեղծել Սահանադրական դատարանի դրական որոշումը ստանալու իմպերատիվ պահանջը վերացնելու, նաև վերացնում են ընդունված սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկելու պահանջը:

Այսինքն՝ ակնհայտորեն վերացվում են իրավական և ժողովրդավարական պետության համար կարևորագույն հենասյուները՝ իրավունքի գերակայության, իշխանությունների զսպման և հավասարակշռման, օրինականության սկզբունքները:

Բնականաբար, վերոնշյալ պահանջները պատահական սահմանված չեն եղել Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով:
Դրանք մի սահմանադրական մարմնի կողմից կամայականությունների իրականացմումը զսպող և հակակշռող մեխանիզմներ են, այսինքն՝ սահանադրական փոփոխությունների առանցքային նշանակությունը հաշվի առնելով՝ այդ պրոցեսի իրականացմանը ներգրավված են երեք սահմանադրական մարմիններ:

Ձեռքի հետ էլ, հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ լուծում են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգում իրենց համար հնարավոր այլ խնդիր՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածում սահմանելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է ոչ թե Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, այլ առաջիկա նիստերում:

Ամեն դեպքում՝ նախագծերը հակասահմանանադրական են, քանի որ Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Հետևաբար՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքից այս կարգի վերացումն ակնհայտ հակասում է Սահմանադրության պահանջներին և օրենսդրական բաց է ստեղծվում:

Միաժամանակ, Սահմանադրության169-րդ հոդվածն էլ իր հերթին սահմանում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Ինչը ևս ակնհայտ իմպերատիվ կարգավորում է:

Ավելին՝ ստեղծվելիք իրավիճակի աբսուրդայնությունից ելնելով՝ կարող եմ ինձ թույլ տալ լրացուցիչ եզրահանգումներ կատարել:

Ենթադրաբար իշխող ուժի դեմ կանգնած Սահմանադրական դատարանի օրհասական խնդիրը լուծելու հնարավոր տարբերակներից է լինելու Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների իրականացումը, համաձայն որի՝ 2015 թվականին տեղի ունեցած սահմանդրական փոփոխություններից հետո կարգավորվում էր Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարան հարցը:

Բնականաբար, այս հոդվածը հանդիսանում է անցումային դրույթ և նախատեսված է մեկանգամյա կիրառման և Սահմանադրության հիմանական դրույթների գործողության հարցերի կանոնակարգման համար և իրավամեկնաբանման կամ իրավական տեխնիկայի կանոններով ենթակա չէ փոփոխության»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը չի բացառել, որ Մինաբի դպրոցի վրա հարձակման հետաքննության արդյունքները չեն հրապարակվիՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ«Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններՀայաստանը մասնակցում է ՄԱԿ-ի բազմակողմ համակարգի բարեփոխումների գործընթացինՀայաստանն ու Հունաստանը քննարկել են տուրիզմի ոլորտում համագործակցությունը խորացնելու հնարավորությունՀԱՊԿ-ը ներկայացրել է ահաբեկչության և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունքներըԶախարովա․ ԱՄՆ-ն ձգտում է գործել՝ առանց հաշվի առնելու Միջուկային փորձարկումների համապարփակ արգելքի մասին պայմանագիրըՄոսկվայի և Երևանի միջև պաշտոնապես գործարկվել է ուղիղ ավտոբուսային երթուղինՇատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավորՎրաստանում ավարտվել է դեպի Լարս տանող նոր թունելի 5 կամուրջներից մեկի շինարարությունըՀայաստանն ու ՄԱԿ-ը քննարկել են ցեղասպանության կանխարգելման ոլորտում համագործակցության ընդլայնումը.ՀՀ ԱԳՆԳագիկ Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ–ից. Հարավային Կորեայի նախագահը տուն չունի Կասեցվել է «ՆՅՈՒ ՅՈՐՔ» բարի արտադրական գործունեությունըԱՄՆ-ն հարվածել է Իրանի ափամերձ պաշտպանական համակարգերինԿեչառիսի Սբ Գրիգոր եկեղեցու 13-րդ դարի որմնանկարները վերականգնվում ենԵրևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Հինգշաբթի օրվա ելույթը նվիրված կլինի «ազատ և արդար ընտրություններին». Դոնալդ Թրամփ Ստեփանավանի «88» սուպերմարկետի հացի արտադրամասի աշխատանքը կասեցվել էԳոռ Վարդանյանից հօգուտ պետության կբռնագանձվի 128 մլն դրամ և 4 ավտոմեքենաՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերումՓլուզվել է շինության բետոնե ծածկը․ տուժածները դուրս են բերվել փլատակներիցՂազախստանում թղթադրամները «լվանում են» լվացքի մեքենայում՝ որակը ստուգելու համարՍթարմերը հրաժեշտ է տվել Համայնքների պալատին՝ վարչապետի պաշտոնից հեռանալուց առաջՎահագն Խաչատուրյանը Դոհայում հանդիպել է Կատարի էմիրինԻրանի ԱԳ նախարարը ժամանել է Դոհա՝ Քաթարի նախկին էմիրին պատվի արժանացնելու համար2020-ին Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանության գործով օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է․ ՔԿԵրևանի կենտրոնում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի սահմանը․ օդի որակի տվյալներSemafor. Թրամփը լուրջ չի վերաբերվում սպանության սպառնալիքներինԱնահիտ Մանասյանը ԵԽ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցերըԴանիան հաստատել է անօդաչու թռչող սարքերի նոր գնումներըՀայաստան-Լիտվա գործընկերությունը խորացնելու պատրաստակամություն՝ Բուդրիսի հայտարարությունըՖոն դեր Լայենը Կիևին խոստացել է «անվտանգ անօդաչու սարքերի գործարաններ» ԵՄ-ումՆախատեսվում է սահմանել բnւլինգի ենթարկված երեխաների հայտնաբերման, պաշտպանության և աջակցության կարգըԻսրայելական բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի երկու հրամանատարների ոչնչացման մասինՀրապարակվել է Ադրբեջանից Հայաստան արտահանման վեց ամսվա ընդհանուր արժեքը«Գարեջրի օրեր» ցուցահանդես-տոնավաճառը կանցկացվի Երևանի կենտրոնումԵրևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է․ մեքենան բախվել է քարե շինությանըBloomberg. Պենտագոնը արգելափակել է F-35 ծրագրի զեկույցի հրապարակումը Ահավոր էր, ինքը ո´չ հանցագործ է, ո´չ էլ մարդասպան. քաղաքացիները` Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասինԹուրքիան բացահայտել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման իր պայմանըTagesspiegel. Գերմանացիների մեկ երրորդը կարծում է, որ Գերմանիան կարող է մասնակցել պատերազմի հինգ տարվա ընթացքումՓլուզում՝ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում․ կան տուժածներՊարֆյումեր Ֆրանսիս Քուրկջյանը արժանացել է Ֆրանսիայի բարձրագույն պետական ​​պարգևինՍպասվում են անձրև, ամպրոպ և կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՌԴ-ում ծնված ներդրող Կոնստանտին Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը. The GuardianԱՄՆ զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել ԻրանինԱդրբեջանում ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, թե հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իր «հայրենիքն» է. ադրբեջանագետTagesspiegel. Գերմանացիների ավելի քան 75%-ը կասկածում է, որ Գերմանիայի զինված ուժերը կդառնան ամենաուժեղ բանակըԵԽ դիրքորոշումը՝ հայ գերիների հարցում. Թրամփը սպառնացել է Իրանին
Ամենադիտված