«2 մոնիտոր՝ Մարալիկի ծննդատան համար»․ նախաձեռնությանը միացել է Սոֆյա Հովսեփյանը
Բլոգոսֆերա
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը միացել է դրամահավաքի միջոցով Մարալիկի ծննդատանը առկա տեխնիկական բացը լրացնելուն միտված նախաձեռնությանը։
Նախաձեռնությունը նպատակաուղղված է ծննդատան համար 2 մոնիտոր ձեռք բերելուն։ Յուրաքանչյուրի արժեքը 500,000 դրամ է, այսինքն երկու մոնիտորի համար անհրաժեշտ գումարն է 1,000,000 դրամ։
«Ծննդատունը, ըստ Առողջապահության նախարարությունից ստացած իմ գրության պատասխանի՝ մինչև փետրվարի 15-ը տրված է ժամանակ առողջացման համար։ Մարզպետարանը այս պահին քայլեր անում է, համայնքն էլ որոշել է զինել ծննդատունը, որ բժիշկը շահագրգռված լինի գալու։ Ես էլ միացել եմ առաջարկին և խրախուսում եմ»,-նշեց պատգամավորը NEWS.am-ի հետ զրույցում։
Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ ըստ հրապարակումների՝ 200000 դրամի չափ գումար է հավաքվել է, բայց գործընթացը դեռ շարունակվում է։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում