Այլախոհ անհատի նկատմամբ ամբոխային հետապնդումները, որ կային կոմունիստական տարիներին, այսօր էլ կրկնվում են․ Տեր Պետրոս քահանա Մալյան
Բլոգոսֆերա
Տեր Պետրոս քահանա Մալյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել իր տարեդարձը շնորհավորողներին ու անդրադարձել որդու՝ Նարեկ Մալյանի նկատմամբ իրականացվող ճնշումներին, որը նա պայմանավորում է որդու այլախոհ լինելու հանգամանքով։
Նա նշել է, որ որպես քահանա զգացել է, թե ինչ է նշանակում հալածանքը կոմունիստական իշխանության կողմից, բայց իր երեք զավակներն իրենց համառությամբ իր շարունակությունն են և չեն լռելու կեղծիքի կամ անարդարության հանդիպելիս։
«Դժվարին ժամանակներ ենք ապրում: Այլախոհ անհատի նկատմամբ ամբոխային հետապնդումները այս օրերին կրկնվում են: Առատաձեռն վարձատրվում են Եկեղեցու նկատմամբ ատելություն և հակաքարոզ իրականացնող որոշ արծաթասերներ:
Այս ամենը ժամանակավոր է, արծաթասերները բացի այսրոպեական շահից երբեք որևէ գաղափար չեն հետապնդել: Վստահ եմ, որ իմ զավակները պատվով կհաղթահարեն նաև հավատաքննության այս փուլը: Աղոթում եմ բոլորի համար, հատկապես այն մոլորյալների համար, ովքեր կարծում են, որ արծաթը կարող է պայքարել հավատի դեմ ու հաղթել»,-գրել է քահանան:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում