Բուքիքիոն արդեն ստիպված է ժողովրդավարության այբբենական ճշմարտություններ ներառել հայտարարությունում. Ռուբեն Մելիքյան
Բլոգոսֆերա
Բուքիքիոն արդեն ստիպված է ժողովրդավարության այբբենական ճշմարտություններ ներառել հայտարարությունում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Շատ կարմրավուն «դեղին քարտ» Վենետիկին հանձնաժողովի նախագահից։ Բուքիքիոն արդեն ստիպված է ժողովրդավարության այբբենական ճշմարտություններ ներառել հայտարարությունում։
«Ժողովրդավարական մշակույթը եւ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ պահանջում են ինստիտուցիոնալ սահմանափակում, բարեխղճություն եւ փոխադարձ հարգանք պետական ինստիտուտների միջեւ»։
«Հասունության» հիշատակումն այս հայտարարության մեջ ավելի խոսուն է, քան հարյուրավոր-հարյուրավոր բառեր։
Էս ուր հասանք...»:
Նշենք, որ Վենետիկի հանձանաժողովի նախագահը արտահայտել է իր մտահոգությունները Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող իրադարձությունների վերաբերյալ՝ միաժամանակ կիսելով ԵԽԽՎ համազեկուցողների մտահոգությունները։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում