«Լուսավոր Հայաստան»-ը շրջանառության մեջ է դրել օրենքի նոր նախագիծ․ Էդմոն Մարուքյան
Բլոգոսֆերա
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է․
«Սիրելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագիծը:
Դրանով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել այն կարգավորումները, որոնք սահմանափակում են խմբակցությունների կողմից լսումներ հրավիրելու հնարավորությունը։
Այսինքն, այժմ խմբակցությունը կարող է խորհրդարանական լսումներ կազմակերպել՝
- միայն իր կամ խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորի առաջադրած նախագծին վերաբերող հարցով,
- յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում 1 անգամ:
Մեր կողմից առաջարկվող փոփոխությունների համաձայն՝ այս սահմանափակումները կհանվեն օրենքից, և խմբակցություն հնարավորություն կունենա լսումներ հրավիրել ցանկացած ժամանակ և ցանկացած առարկայի վերաբերյալ։
Հուսով ենք՝ այլ խմբակցությունները ևս հետաքրքրված են ներկայացված նախագծի ընդունմամբ»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում