Շենգավիթ թաղամասի լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք «Այս դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ». Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրոպական խորհրդարանում ԿԳՄՍՆ-ն մեկնարկում է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագիրը Աղանդավորները սկսել են եկեղեցու վրա հարձակվել. Տեր Մանուկ քահանա Զեյնալյան Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ Դավթաշենում 16-ամյա աղջկա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել ՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը ՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստին Ծառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրել Իրանի զինված ուժերը հայտարարել են, որ չեն դադարեցնի ամերիկյան բազաների վրա հարձակումները մինչև վերջնական հաղթանակի հասնելը Հիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ Սողոյան Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալու 

Ահ կա Նիկոլի սրտում, իսկ երկու ահը մեկ մահ է. Մարգարիտ Եսայան

Բլոգոսֆերա

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ահ կա Նիկոլի սրտում, իսկ երկու ահը մեկ մահ է

Հարգելի հայրենակիցներ, անտարակույս, դուք զգում եւ տեսնում եք, որ հունվարի կեսերից մեր երկրում վարչապետի պաշտոնին նստած անձը եւ նրա մի խումբ քայլիստները, ցայտնոտի նշաններ են ցույց տալիս։ Տղերքը իրար են անցել։ Եվ քանի որ զգում են վախճանը, ավելի անկառավարելի են դառնում, իրենց պահելով այն երես առած երեխայի պես, որն անդաստիարակ է, չար եւ շատակեր։ Եվրոպական տարբեր կառույցների կողմից օր-օրի կոշտացող գնահատականներին, հորդորներին հակադարձում են անսահման ցինիզմով, այնքան են չափներն անցել, որ ասում են, եթե օրինակ, Բուքիքիոն ինչ-որ հակաօրինական, հակասահմանադրական բաներ է տեսել ՀՀ իշխանությունների գործողություններում, կարող է դիմել դատարան։

Պատկերացնո՞ւմ եք թե սրանք որքան չեն պատկերացնում պահի լրջությունը։ Մեր երկիրը մոնիտորինգի տակ գտնվող երկիր է, եւ ամեն քայլ ու գործողություն դիտարկվում է խոշորացույցի տակ։ Նախկին իշխանությունների կողմից քարը՝ քարին դրած, միջազգային նորմերին, մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը համահունչ պետություն կառուցելու ամբողջ գործընթացի արդյունքները սրանք քանդում են, իրենց լեգիտիմությունը դրոշակ սարքած, համառորեն չուզելով տեսնել, որ այդ լեգիտիմությունից մնացել է <դիռկա ատ բուբլիկա>։ ՔՊ-ական պատգամավորները իրականության զգացողությունը կորցրել են եւ փորձում են Եվրոպային նույնպես պատասխանել նույն ցինիզմով, ինչ ցինիզմով վարվում են ՀՀ հպարտ քաղաքացիների հետ։

Նիկոլը մի մեծ շարասյունով գնում է Արցախ, ՀԴՄ շոուն նկարում, մարդկանց կրկին մանիպուլացնելու երազանքով։ Տեսարանների մոլի սեր ունի այս անձը։ Բայց դրանք այլեւս շատ ծիծաղելի են։ Մարդիկ պահանջում են, որ նա բացատրի, թե իր նման քա՞նի ծնող հնարավորություն ունի պետական բյուջեի հաշվին գնալ զինվոր որդուն այցելության։ Մանիպուլյացիայի հաջորդ սերիան <բռնել-բաց թողնել> նիկոլապատումն է, այն դեռ կշարունակվի, չկասկածեք, էլի մարդկանց անիմաստ եւ չհիմնավորված, կբռնեն, ինչպես այսօր կատարվեց Ռուբեն Հայրապետյանի հետ, կբռնեն ,մասկի-շոուն կապահովեն,հետո բաց կթողնեն։ Մարդու իրավունքներ ասվածը այսօրվա համար չէ։ Իսկ ՀՀ ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն Նիկոլի ձեռքին դարձել են հոլլ, եւ ոնց իրենց ֆռռացնում է Նիկոլը, այդպես էլ պտտվում են։ Իշխանության զսպումների եւ հակակշիռների մեխա՞նիզմ, չկա այդպիսի բան, չունենք, չենք լսել։ Տղերք, դուք համազգեստ եք կրում, դուք իրավապահ եք եւ ոչ թե սերիալի դերասան։ Լրջացեք վերջապես։

Հիմա , կարեւորի մասին՝ իսկ հարց տվե՞լ ենք ինքներդ մեզ՝ ո՞րն է այս հոգեբանական, ավելի հստակ՝ հոգեկան գերլարվածության պատճառը։ Շատ պարզ է․․ Արդեն լրացել է Նիկոլ Փաշինյանի վարչապետության մեկ տարին, լրացել է հունվարի 14-ին եւ այս պահից սկսած խորհրդարանը կարող է վերջապես խելքը գլուխը հավաքել, /այն մասը, որը խելք ունի/, եւ իրավունքի ուժով անվստահություն հայտնել վարչապետին․․ Եվ Նիկոլը սա շատ լավ հասկանում է, ահ կա նրա հոգում, իսկ երկու ահը մեկ մահ է»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շենգավիթ թաղամասի լցակայանում արձանագրվել է հեղուկ գազի թերլիցքավորման դեպք«Այս դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ». Դավիթ Իշխանյանի որդին՝ Եվրոպական խորհրդարանումՀարավային Կորեայի նախագահը խոստովանել է, որ տուն չունիԿԳՄՍՆ-ն մեկնարկում է հայերեն ժեստերի լեզվի թարգմանիչների պատրաստման ծրագիրըԿառավարությունը կվերանայի Ոստիկանության գվարդիայի ծառայողների հավելավճարների կարգըԻրանում ԱՄՆ-ի հետ նոր սրման հետևանքով վիրավորվել է 260 մարդԱղանդավորները սկսել են եկեղեցու վրա հարձակվել. Տեր Մանուկ քահանա ԶեյնալյանԿառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴԴավթաշենում 16-ամյա աղջկա մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվելՖիդանը Կիևում կհայտարարի, որ Սև ծովում նավերի վրա հարձակումները անընդունելի ենՈՒՂԻՂ․ «Մուլտի գրուպ»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրըՊրահայի մոտակայքում ավտոբուսի վթարի հետևանքով 17 մարդ վիրավորվել էՔՊ խմբակցությունն այսօր էլ չի ներկայացրել Գյումրու ավագանու նիստինԾառուկյանին փոքր չափի մահճակալ են տվել, Կարապետյանին ձմռանը վերմակ չեն տրամադրելԻրանի զինված ուժերը հայտարարել են, որ չեն դադարեցնի ամերիկյան բազաների վրա հարձակումները մինչև վերջնական հաղթանակի հասնելըՀիմա մարդը ՀՀ-ում պաշտպանվա՞ծ է, թե՞ ոչ․ տեսնում ենք՝ իհարկե պաշտպանված չէ․ Տաթևիկ ՍողոյանՎերջին օրերին Իրանում ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է 30 մարդ Փորձում են համոզել՝ հայրենիքի դավաճանությունն այն գինն է, որը պետք է վճարվի պետություն ունենալուԴրսից պահում են Նիկոլ Փաշինյանին՝ դիմացը ակնկալելով մեծ զիջումներ․ Անդրանիկ ԹևանյանFT․ Եվրամիությունը թույլատրել է Կիևին իր վարկը ծախսել անօդաչու թռչող սարքերի համար չինական բաղադրիչների վրա«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են վթարից տուժած 5-ամյա աղջկա կյանքը․ հայրը ողջ է, տատիկը մահացել էԿասեցվել է Մեղրաշատում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԴատապարտյալին այցելած փաստաբանի մոտից արգելված իրեր են հայտնաբերվելFars. ԻՀՊԿ-ն պնդում է, որ հարվածել է Բահրեյնում գտնվող ԱՄՆ 5-րդ նավատորմի բազային Գրոսմայստեր Անդրիասյանը «World Open 2026» շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականըՊարտադիր ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Բերդ համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների ևս մի խումբ. լուսանկարներԴավթաշենի համայնքային ոստիկանները թմրանյութի իրացման դեպք են կանխելՈՒՂԻՂ․ «Քաղաքական գործընթացները Հայաստանում»․ քննարկվում են ավտորիտարիզմի միտումները ԱՄՆ-ը Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակներում գործողությունները կրճատելու թույլտվություն է տվելՀԷՑ-ը 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է անումԵվրոպական խորհրդարանը վերահաստատում է իր հստակ դիրքորոշումը հայ գերիների հարցումՄբապե. Այս ֆիասկոյից հետո մենք պետք է գլուխներս բարձրացնենքՖոն դեր Լայենը ժամանել է ԿիևԿենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարարՑավալի է, որ ինձ հետ փոխկապակցված բոլոր ձեռնարկություններում մարդիկ զրկվել են աշխատանքից․ ԾառուկյանՄակրոնը շնորհավորել է Իսպանիային Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի կապակցությամբ19-ամյա «Շումախերի» խափանման միջոցը փոխվել է. դատարանը կիրառել է վարչական վերահսկողությունբԻսպանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն և 16 տարի անց ՖԱԱ եզրափակիչում էՄԻՊ կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրիցFT. Իրանի հետ հակամարտությունը կարող է արժեզրկել Թրամփի երկրորդ ժամկետը«88» առևտրային օբյեկտում իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտումԵրևանում, դեպքից մեկ շաբաթ անց 90-ամյա տղամարդը «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում մահացել էՏարադրամի փոխարժեքը փոխանակման կետերում հուլիսի 15-ի դրությամբԴեշամը հեռանում է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, նրան կփոխարինի Զինեդին ԶիդանըԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացումԻնչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում «Հրապարակ»․ Ներիշխանական խմորումներ եւ ՔՊ-ական կրքեր Ո՞ր հասցեներում այսօր լույս չի լինի«Հրապարակ». Որոշել է «ժերտվա տալ» մերձավորներին Արթուր Պողոսյանը տապալում է գործերի քննությունը, եթե ՔՊ-ին է վերաբերվում. «Ժողովուրդ»
Ամենադիտված