Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցությունները Պայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին «Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներին Պուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմաց Նեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան է Լեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրա Պուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի են Խաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվել Ռուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում «Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերությունները Նիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջին Մոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարք 

Պետության իրավական անվտանգության գլխին մեծ հարցական կախելը հիշվելու է միշտ ու չի ներվելու երբեք. Երվանդ Վարոսյան

Բլոգոսֆերա

Երևի թե իշխանափոխությունից հետո առաջին անգամն է, որ ուղիղ փորձ է արվում, ոչ միայն դե ֆակտո դուրս գալ օրինականության շրջանակից, այլեւ դա ձևակերպել դե յուրե։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում, «Վտանգավոր հանգրվան, որի լրջությունը հասկանալ է պետք» վերտառությամբ գրառման մեջ նշել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։ 

«Ինձ համար բացարձակ անհասկանալի ու անընդունելի ենթադրյալ նպատակներով (ամբողջական իշխանության զավթում, կապրիզ, «պրինցիպ», սպորտային ազարտ...) խամաճիկային ՍԴ ունենալու ճամփան մեզ բերեց ու հասցրեց Սահմանադրության խախտմամբ Սահմանադրությունը փոփոխելու փորձերի վտանգավոր կետին։ Կարծում եմ, որ իմ կոլեգա իրավաբանների կողմից արդեն իսկ բավարար չափով պարզաբանվել է, որ Սահմանադրության նորմերի փոփոխությունն առանց Սահմանադրական դատարանի եզրակացության տեղի ունենալ չի կարող։ Նախ այդ գործընթացը ուղիղ նախատեսված է գործող Սահմանադրության 168-րդ հոդվածով։ Ով ինչպես ուզում է այդ նորմն ընթերցել, բայց հակառակը կարելի է հասկանալ միայն համապատասխան «ուղղակի դիտավորության» պարագայում», գրել է փաստաբանը։

«Իրավաբանությունը օրենք ընթերցելու հետ շփոթած ընկերների ուշադրությունը» Վարոսյանը  հրավիրել է նաև այն հանգամանքին, որ 168-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը պատահական կամ ինքնանպատակ չէ. «Ակնհայտ է, որ սահմանադրական փոփոխությունների բացարձակ իրավունքը ժողովրդից մասնակի վերցնելով ու պետական մարմիններին փոխանցելով, սահմանադիրը նախատեսել է նաև այդ փոփոխությունների համար խիստ բարձր աստիճանի կոնկենսուսի անհրաժեշտություն իշխանության բոլոր ճյուղերի միջև։ Անհնար է որևէ մղձավանջում պատկերացնել, որ օրենսդիր իշխանությունում անգամ բացարձակ ներկայացում ունեցող որևէ քաղաքական ուժ կարող է հնարավորություն ունենալ միանձնյա փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ։ Շատ է խոսվել նաև այն մասին, որ նման գործողությունը կարող է առանձնապես ծանր հանցագործության հատկանիշներ պարունակել ու քրեորեն պատժելի է»։

«Բայց ես ցանկանում եմ հարցին նաև այլ, իմ կարծիքով, շատ ավելի կարևոր տեսանկյունից նայել, քան այժմեական մանր հարցերն են, քաղաքական գզվռտոցը, լիակատար իշխանության տիրանալու ցանկությունը, անգամ առանձնապես ծանր հանցանքը, որի համար ապագայում հնարավոր է պատասխանատվության կանչվողներ լինեն։ Հարցին նայենք պետական անվտանգության ու պետականության ապագայի տեսանկյունից, հասկանանք, թե ինչի հետ ենք իրականում խաղում։ Պատկերացնենք, որ նախանշված հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրության փոփոխությունները դե ֆակտո իրականացվեն։ Սա կնշանակի ունենալ «ոչ լեգիտիմ» Սահմանադրություն, որի պարագայում պետության իրավական անվտանգության մասին խոսելը կլինի ավելորդ, իսկ ցանկացած քաղաքական, իրավական կամ տնտեսական ճգնաժամ հղի կլինի պետությունն անարխիայի վերածելու վտանգով։ Ավելին` պատկերացնենք, որ 5, 10, 20 կամ ինչքան տարի կուզեն իշխանությունները հետո (չմոռանանք նաև, որ այդ ողջ ընթացքում Սահմանադրության լինել-չլինելը մշտապես խարանի նման շարունակելու է օդից կախված մնալ), կրկին տեղի է ունենում իշխանափոխություն, ու նոր իշխանությունները փորձ կատարեն վերականգնել սահմանադրական կարգը։ Դա նրանց չի հաջողվելու իրականացնել, քանի որ «հետ փոփոխված» կամ նոր գրված Սահմանադրության գլխին կրկին կարող է կախված լինել այդ «ոչ լեգիտիմության» խարանը, միշտ բաց է մնալու այն հարցը, թե իսկ ինչու դուք կարող եք արդյո՞ք փոփոխել Սահմանադրությունը, ու ի՞նչ կարգով եք դա պատրաստվում իրականացնել։ Այն կարգով, որ արդեն նախատեսված կլինի այդ պահին, թե՞ նախքան փոփոխությունները եղած կարգով, թե՞ նոր կարգ են սահմանելու։ Ամեն տեղից վեր կացող կարող է հայտարարել, որ միակ ճիշտ կարգով սահմանված, ամենասահմանադրական Սահմանադրությունը հատկապես իր ծոցագրպանում դրվածն է։ Այսպես պետության մայր օրենքը կիջեցվի քաղաքական պայքարում մանրադրամի ու խաղալիքի մակարդակի։ Իսկ դա արդեն պետություն ու պետականություն չի լինի, դա կլինի պարզ բրոնյան շարժում, խառնաշփոթ», գրել է իրավաբանը։

Վարոսյանի խոսքով՝ պատմությունը շատ բան է մոռանալու, շատ բան է անցնելու ու կորչելու, «Մեր սերունդները այսօրվա մանր իշխանական, քաղաքական խաղերի մասին չեն էլ ցանկանալու պատկերացում ունենալ։ Բայց պետականության հետ խաղը, պետության իրավական անվտանգության գլխին մեծ հարցական կախելը հիշվելու է միշտ ու չի ներվելու երբեք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կայացել են Հայաստանի և Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդակցություններըՊայթեցման աշխատանքներ՝ Ենոքավան տանող ճանապարհին«Ռոսատոմը» պահպանում է ուրանի մատակարարումը Միացյալ Նահանգներ՝ չնայած արգելքներինՊուտինի առաջարկը․ դաշինքի վերադարձ 1997 թվականի դիրքերին՝ Կալինինգրադում զորքերի կրճատման դիմացՆեթանյահուի դաշինքը պարտվել է․ Քնեսեթի նոր խոսնակը ընդդիմադիր Մատան Կահանան էԼեհական մամուլ․ Ռուսաստանը բազմաթիվ զոհերով սադրանք էր ծրագրում՝ մեղքը գցելով Ուկրաինայի վրաՊուտինի, Թրամփի և Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հիմնական թեմաները հայտնի ենԽաբարովսկում Ուկրաինայի հետախուզության հետ կապի կասկածանքով երկու անձ է ձերբակալվելՌուսաստանը վետո է դրել, ՄԱԿ-ի առաքելությունը հեռանում է․ ԱՄՆ-ն նոր քայլեր է քննարկում Մարոկկոյում«Համառ էր և ոչ այնքան շնորհակալ»․ Բայդենը բացահայտել է Զելենսկու հետ լարված հարաբերություններըՆիդերլանդական արտադրողը հայտնել է, որ իր հրթիռներով են հարվածել Ղրիմի կամրջինՄոլդովան բողոք է ներկայացրել Ռուսաստանին․ երկրի օդային տարածք է մտել 7 անօդաչու սարքԳլխավոր դատախազը բավարարել է Ղրղզստանի միջնորդությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայում արգելված քիմիական նյութեր կիրառելու մեջԵվրոպան Ուկրաինային 45 միլիարդ եվրո է առաջարկում․ պարտքը կապում են Ռուսաստանի հատուցումների հետԱլժիրում բախումից հետո հրդեհ է բռնկվել․ 8 մարդ զոհվել էԱՄՆ-ում մի շարք համակարգերի խափանումներից հետո Ռուբիոն բացառել է կիբերհարձակման վարկածըՍև ծովում խորտակված գազատարին 4 հարված է հասցվել․ պաշտոնյաՍի Ծինփինը պատրաստ է աջակցել ԱՄՆ–Հյուսիսային Կորեա երկխոսության վերսկսմանըՀնդկաստանում շինարարական վթարը 3 աշխատողի կյանք է խլելԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանն ու Ավստրալիան նոր անվտանգության նախաձեռնություն են համաձայնեցրելՊունեի փայտանյութի շուկան բռնկվել է․ հրդեհի դեմ պայքարել է 150 մարդՇորթում․ կասկածյալները օրենքով գող «Օշականցի Գևորիկի»՝ «թուրք» մականվամբ եղբայրն ու ու նրա որդին ենՏեխասում արդյունաբերական տարա է պայթել․ աշխատակցին հոսպիտալացրել ենՊապուա Նոր Գվինեայում 6,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌումինիայի գիշերային երկրաշարժը զգացվել է նաև հարևան երկրներումՊայմանագրային զինծառայող է մահացելՍիբիրում Ան-12 է կործանվել․ ինքնաթիռում եղած 19 մարդը զոհվել էՎթարային ջրանջատում Կոտայքի մարզումՖլորիդայում փողոցները ջրի տակ են․ Բրոուարդի դպրոցները փակվել ենՖրանսիական գյուղում ուժգին քամին վնասել է 26 տունՄեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է, հերիք էղավ. Միրզոյան (տեսանյութ) Ներկայացվել են Հայաստանի միգրացիոն քաղաքականության առաջնահերթություններըՀրաժարական կտամ, ռադս կքաշեմ, եկեք հեղափոխություն արեք․ Փաշինյանի պոռթկումը (տեսանյութ) Երբ հակաբիոտիկը չի ազդում. մեկնարկել է դիմադրության դեմ համաշխարհային շաբաթըՀորմոնային համակարգը խանգարող նյութերի ազդեցությունը կարող է սկսվել դեռ ծննդից առաջՓաշինյանն ասել է՝ պատրաստ է զոհվել հանուն հայրենիքի երբ իր խոստումը կատարի շատ խնդիրներ կլուծվեն. Ղազարյան (տեսանյութ) Նիման-Պիկի հիվանդության դեմ նոր դեղը կարող է երկարեցնել կյանքըՎատ օրինակ՝ վատ հետևանքներ․ պատգամավորների պահվածքը երեխաները կրկնում են դպրոցում․ Հովհաննիսյան«Արագ դուրս եկար ստեղից, դավայ»․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ) Թոքի քաղցկեղի դեմ նոր տարբերակ. ԱՄՆ-ում հաստատվել է նելադալկիբըԼեյկեմիայի դեմ պատվաստանյութ․ մահվան ռիսկը փորձարկման ընթացքում նվազել է 41%-ովԿանխվել է հրդեհի տարածումը հարակից տներՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի և գազի վճարները հունվարին կարող են աճել 26%-ովՄայքլ Ջեքսոնի բաճկոնի համար առաջարկում են 8,5 միլիոն դոլարԼրտեսական սկանդալ Բրիտանիայում․ Ռուսաստանի օգտին աշխատելու կասկածանքով ամերիկացի սպա է ձերբակալվելԿոռուպցիա ասելուց քեզ նայի հայելու մեջ, շեֆիդ նայի հայելու մեջ. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ) Մատվիենկոն կմասնակցի Թուրքմենստանում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջոցառումներինԼափամանից փայ եք ունեցել, դրա համար եք մրմռում. Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (տեսանյութ) Թրամփի սպանության ծրագրի գործով պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման
Ամենադիտված