Ապամոնտաժվել են եկեղեցու դիմացի ծաղկի տաղավարն ու Փակ շուկայի մետաղյա հովանոցները. խոսնակ
Բլոգոսֆերա
Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Ապամոնտաժվել են եկեղեցու դիմացի ծաղկի տաղավարն ու նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցները
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սպամոնտաժվել է Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում՝ Սուրբ Աննա եկեղեցու դիմաց տեղադրված ծաղկի վաճառքի տաղավարը:
Բացատրական աշխատանքներից Մաշտոցի պողոտայի նախկին Փակ շուկայի տնօրինությունը ապամոնտաժել է շենքի ճակատային մասում կառուցված մետաղյա հովանոցները։
Աշխատանքները շարունակական են»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում