Քննարկեցինք նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային և միջազգային ջանքերը․ Արսեն Թորոսյան
Բլոգոսֆերա
Աողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր հեռախոսազրույց ունեցա Ղազախստանի առողջապահության նախարար Ելժան Բիրտանովի հետ:
Քննարկեցինք նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային և միջազգային ջանքերը: Նախարար Բիրտանովին շնորհակալություն հայտնեցի մեր քաղաքացիներից մեկին ղազախական ինքնաթիռով Վուհան քաղաքից Նուր-Սուլթան տեղափոխելու, ինչպես նաև նրա կեցությունը և բուժօգնությունը կազմակերպելու համար` մինչև Հայաստան վերադառնալը:
Խոսեցինք նաև ԵԱՏՄ շրջանակներում մեր երկու երկրների առողջապահական օրակարգի հարցերի շուրջ և հատկապես ծխախոտային արտադրատեսակների միասնական կարգավորման վերաբերյալ: Ուրախ եմ արձանագրել, որ մենք առաջնորդվում ենք նույն մոտեցումներով և սկզբունքներով»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում