Որևէ առնչություն չունեմ Լեոյի 54 հասցեում կատարվող շինարարական աշխատանքների հետ. Արման Սահակյան
Բլոգոսֆերա
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին ղեկավար Արման Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այսօր մամուլում տարածված տեղեկությանը.
«Այսօր ArmLur.am կայքում հրապարակվել է տեսանյութ՝ Լեոյի 54 հասցեում կատարվող շինարարական աշխատանքների մասին: Տեսանյութում հարակից տարածքի բնակիչներից մեկը, բողոքելով շինաշխատանքներից, անհիմն պնդում է, որ այդտեղ կառուցվող հյուրանոցն ինձ է պատկանում և որ այդ աշխատանքները կատարվում են իմ կողմից:
Անհասկանալի է, թե որտեղից նման չփաստարկված տեղեկատվություն:
Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ որևէ առնչություն չունեմ վերոնշյալ տարածքի հետ:
Հորդորում եմ զերծ մնալ անտեղի շահարկումներից»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում