ԺԱԱՇ-ը մյուս շաբաթ կմտնի քաղաքական երկխոսության փուլ. Անի Զախարյան
Բլոգոսֆերա
Ազգային Խորհրդի հիմնադիր ներկայացուցիչ, ԺԱԱՇ նախաձեռնող և քաղաքական համակարգող Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սիրելի ժողովուրդ, ահա այս ազգային-ժողովրդական շահերն ամրագրող փաստաթղթի շուրջ ԺԱԱՇ-ը մյուս շաբաթ կմտնի քաղաքական երկխոսության փուլ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐ
ՄԵՆՔ՝ Արարչական ազգի հզոր զավակներս, արարչական ազգի իրական մտավորականներս, պահանջատեր երիտասարդներս, մեր երեխաների ապագայով մտահոգ մայրերս, որպես ազգային արժեհամակարգի կռողներ, կրողներ և տարածողներ, այսօրվա մեր պատմական ժամանակաշրջանում գիտակցելով մեր առաքելությունն ու պատասխանատվությունը հայ ազգի և համայն մարդկության առջև, այն է արարչական արժեքների վերածննդի ապահովումը, և հայ մարդու գենետիկ կոդի մեջ ամրագրված արարչական, տիեզերական հզոր էներգիայի կենտրոնացումը Ազգային Պետության ձևավորման գաղափարի և գործուն ծրագրի շուրջ, գիտակցելով նաև ապագա սերունդներին համամարդկային և ազգային ժառանգություն թողնելու հրամայականը, միանում ենք Ժողովրդական Արդարության Ազգային Շարժմանը, որի վերջնական նպատակն է ձևավորել Ազգային կառավարություն և կերտել Ազգային նոր քաղաքական մշակույթ կրող պետություն և մեր մասնակցությամբ լեգիտիմացնում ենք ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԲՈԼՈՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ, ԱՅՆ ԴԱՐՁՆԵԼՈՎ ՆՈՐ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԱՂԲՅՈՒՐ՝ դրանով հաստատելով, որ ազգովի հեղափոխության իրավունքով կարող ենք ջարդել հին պետական մեքենան և ստեղծել նորը՝ այն ծառայեցնելով ոչ թե պաշտոնյաներին, այլ ազգին և ժողովրդին: Ազգությամբ յուրաքանչյուր հայ անկախ այն բանից, թե նա որտեղ է բնակվում Հայաստանի Հանրապետությունում, թե արտերկրում, ով նախևառաջ կնդունի սույն Հռչակագիրն ու կառաջնորդվի նրանով կարող է իր մտավոր, հոգևոր կամ նյութական ներուժով աջակցել շարժմանն ու դառնալ նրա մասնակիցը՝ իր ներդրումն ունենալով շարժման ամբողջ գործընթացում, այդ թվում նաև շարժման ֆինանսավորմանը (անկախ գումարի չափից՝ այդ գումարը փոխանցելով Շարժման բանկային հաշվեհամարին): Իսկ Ազգային Խորհրդում ընդգրկված գործիչներից նրանք, ովքեր լիարժեք գործուն ձևով կմասնակցեն Շարժման ողջ գաղափարական ընթացքին, այդ թվում՝ ՀՀ սահմանադրությանը փոխարինող Ազգային արժեհամակարգի մշակմանը և Ազգային համաձայնության նոր Կառավարության ծրագրի մշակմանն ու նրա դրույթների հանրայնացմանը, մեր ազգային Արժեհամակարգի վերականգնմանն ու տարածմանը, ինչի շնորհիվ ձեռք կբերեն հանրային ճանաչում և կարժանանան հանրության վստահությանը, ինչպես նաև՝ Ազգային Խորհրդի կողմից անցնելով որակավորման տարբեր թեստավորումներ, կստանան համապատասխան հավաստագրեր, ապա Ազգային Խորհրդում ընդգրկված գործիչների ձայների մեծամասնությամբ կարող են ընտրվել որպես Ժողովրդական Վարչապետի թեկնածուներ, որոնք էլ կձևավորեն Ազգային նոր Կառավարությունը (ձայների մեծամասնությանն արժանացած թեկնածուն ինքստինքյան ընտրվում է Ժողովրդական Վարչապետ՝ որպես սույն Հռչակագրի և դրանում ամրագրված դրույթների պաշտոնական գլխավոր երաշխավոր, իսկ առավելագույն ձայներ ստացածներն ընտրվում են որպես ժողովրդական նախարարներ):
Ժողովրդական Արդարության Ազգային Շարժման Ազգային Հեղափոխության հռչակագիրը հիմնված է 1990թ.-ի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի առաջին նստաշրջանում ընդունված Անկախության հռչակագրի վրա և
ՀՌՉԱԿՈՒՄ է՝
1.Հայաստանի Հանրապետությունը վերանվանվում է Հայաստանի Ազգային Պետություն, որը ինքնիշխան պետություն է օժտված ազգային-ժողովրդական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի ամբողջ տարածքում գործելու է միայն ՀՀ Ազգային Արժեհամակարգը, որը փոխարինելու է ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի Ազգային Պետության նոր օրենքները, որոնք համապատասխանեցվելու են ՀՀ Ազգային Արժեհամակարգին: Նախկինում ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերը և օրենքները վերանայվելու են կամ չեղարկվելու են, եթե հակասություն է առաջանում Ազգային արժեհամակարգի և դրա հիման վրա ստեղծված նոր օրենքների միջև:
2.Հայաստանում հողը, ընդերքը, օդային տարածությունը, անտառները, ջրային և բնական պաշարները, Անկախության հռչակագրի ընդունման պահին առկա բոլոր անշարժ և շարժական գույքը, տնտեսական մտավոր մշակութային կարողությունները, ռազմավարական հանդիսացող հանրային ծառայությունների ոլորտը, ռազմավարական նշանակության տնտեսական-բիզնես միավորները 51%-ով կամ լիարժեք ազգայնացվում են կամ ՀՀ-ը այդ տնտեսական օղակներից բռնագանձում է Անկախության Հռչակագրի ընդունման պահին այդ տնտեսական օղակներում եղած, իսկ հետո մասնավորեցման հետևանքով վաճառված կամ ոչնչացված ենթակառուցվածքներին և ռեսուրսներին համապատասխանող պետությանը պատճառված վնասը ՀՀ դրամի կամ այլ փոխարժեքի ձևով ըստ անհրաժեշտության և այդ ամենը դառնում է ՀՀ քաղաքացիների անօտարելի սեփականությունը, որի օտարումը համարվում է պետական դավաճանություն: Այդ տնտեսական օղակներից բռնագանձված գումարները կենտրոնանում են Ազգային Կենտրոնական բանկում և ՀՀ քաղաքացիները օրենքով ամրագրված նոր ֆինանսավարկային քաղաքականության հենքի վրա իրավունք են ստանում վերցնել երկարաժամկետ/2-3տարով/ վարկեր միջինը 3-5 %-ով, որի շրջանակներում Ազգային կենտրոնական բանկի կողմից վարկառուին տրամադրվում է նաև մասնագիտական խորհրդատվություն ամբողջ վարկային պատմության ընթացքում: ՀՀ քաղաքացիները ստանում են Ազգային տնտեսության բաժնետիրական իրավունք և այդ օտարման գործընթացում մասնակցած պաշտոնյաների և իրենց ընտանիքի անդամների անունով գրանցված անշարժ և շարժական գույքը ազգայնացվում է, իսկ նրանց ֆինանսական հաշիվները սառեցվում են՝ նրանց զրկելով երբևէ Հայաստանում Ազգային-Քաղաքական կյանքին մասնակցության իրավունքից:
3.Տնտեսության զարգացման ավանդական եղանակներին զուգահեռ, պետությունը հիմնավոր ձևով աջակցելու է ազնվացնող տնտեսական օջախներ հիմնելուն, որի հիմքում ընկած է լինելու ապրանքախոխանակության գաղափարը: Գործելու է ինքնակազմակերպման, ինքնակառավարման հորիզոնական մոդելը հանուն ազգային շահի, հանուն ազգային նոր գիտակցության՝ շրջանցելով խանութների, գովազդների և դրամի օգտագործումը:
4.Հայաստանում գործող բոլոր մասնավոր բանկերը կամ ազգայնացվում են և միավորվում Հայաստանի Կենտրոնական Բանկի հետ դառնալով նոր Ազգային բանկի մասնաճյուղերը կամ լուծարվում են, եթե չեն ենթարկվում ՀՀ Ազգային-կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությանը:
5.Կառավարման փիլիսոփայության հիմքում դրվելու է ոչ թե անձի իշխանությունը, այլ ժողովրդի քվեն ստացած ազգային ծրագրի իշխանությունը և ազգային արժեհամակարգը:
6.Միջպետական քաղաքական-տնտեսական պայմանագրերը կամ վերանայվում են կամ չեղարկվում և համապատասխանեցվում են այս հռչակագրի ամբողջական բովանդակությանը և Հայաստանի Ազգային Արժեհամակարգին:
7.Հայաստանում կասեցվում, լուծարվում և արգելվում են բոլոր այն գաղափարական- կրոնական ուղղություններն ու կազմակերպությունների գործունեությունը, որոնք վտանգում են Հայաստանի Ազգային Անվտանգությունը և Հայաստանի Առաքելական եկեղեցին ամբողջանալով պետության հետ դառնում է նրա անբաժանելի հոգևոր միավորը:
8.Հայաստանում հասարակական կազմակերպությունները վերագրանցվում են՝ գրանցման հիմքում ունենալով պարտադիր մասնագիտական և այլ ազգային չափանիշներ, որը կսահմանվի ՀԿ-ների մասին նոր օրենքով: Հասարակական կազմակերպություններն իրենց ցանկությամբ միավորվում են Ժողովրդական վերահսկողության խորհրդի կազմում, որը ստանում է պետական կարգավիճակ և բացառապես պետական ֆինանսավորում: ՀԿ-ների ֆինանսավորումը միջազգային կառույցների կողմից արգելվում է: Միջազգային կառույցները հկ-ներին օժանդակելու համար նախատեսված գումարը փոխանցում են պետությանը, դրանից հետո նոր միայն պետությունը համապատասխան ազգային ռազմավարության այն տրամադրում է հկ-ներին: Հայաստանում կուսակցությունները վերագրանցվում են և փոխարինվում հայրենակցական միություններով, ՝ հիմքում ունենալով նոր չափանիշներ, որոնք կսահմանվեն Հայրենակցական միությունների մասին ՀՀ նոր օրենքով: Հայրենակցական միությունների ֆինանսավորումը միջազգային կառույցների կողմից արգելվում է, այդ պատասխանատվությունը դրվում է պետության վրա:
9.Սփյուռքի հետ հարաբերությունները կառուցվում են ընդհանուր Հայրենիքի տեսլականի և սփյուռքահայերի (անհայրենիք հայրենակիցների) իրավունքների վերականգնման ու պաշտպանության դիրքերից:Սփյուռքում գործող հայ համայնքները, համագործակցելով Հայաստանում գործող Հայրենակցական միությունների հետ, իրավունք են ստանում Հայաստանում գործող Հայրենակցական միությունների ընտրացուցակներում ունենալ ներկայացուցիչներ: Ազգային փոքրամասնություններն ըստ իրենց ազգային առանձնահատկություններով ինտեգրվում են հայոց պետականությանը՝ Հայաստանում գործող Հայրենակցական միությունների ընտրացուցակներում ունենալով ներկայացուցիչներ: Ստեղծվում են նոր ոլորտային զարգացման ժողովրդական հիմնադրամներ, որոնց գործունեությունը կազմակերպվում է Ժողովրդական Վերահսկողության խորհրդի կազմի կողմից:
10.Հայաստանում ոչ բնական, այսինքն ոչ Արարչագործական այլ արհեստական այլասեռման արդյունքում ձևավորված սեռական փոքրամասնությունների քարոզը քրեկանացվում է:
11.Պետական կառավարման համակարգում վերացվում են բոլոր <<ցմահ>> պաշտոններն ու պաշտոնատար անձանց <<անձեռնմխելիության>> իրավունքները և գործում են <<պետական այրերին>> անվստահություն հայտնելու և ետ կանչելու մեխանիզմները:
12.Ազգային հեղափոխությունից հետո հարուցված քրեական գործերը քննվում են ոչ թե նախկին սահմանադրությունների, այլ Ազգային Արժեհամակարգի իրավական դրույթների շրջանակներում:
13.Հայաստանում պետական լիցենզիայից զրկվում են բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները և զանգվածային լրատվության միջոցները և միավորվելով մեկ միավորի տակ ստեղծվում է իրական 4-րդ իշխանություն համապատասխան մասնագիտական, ազգային, մշակութային չափանիշների ամրագրմամբ: 4-րդ իշխանության ֆինանսավորումը տեղի է ունենում պետբյուջեից և այն ստանում է բացարձակ անկախ կարգավիճակ ամրագրված համապատասխան նոր օրենքով:
14.Հայաստանում բիզնես սեփականատերերը և ձեռնարկատիրությամբ զբաղվող անձինք զրկվում են ընտրվելու իրավունքից՝ քաղաքականությունը հստակ և լիարժեք բաժանվում է բիզնեսից: Կառավարության ենթակայության ներքո ստեղծվում է բիզնեսի կառավարման խորհուրդ, որտեղ ընդգրկվում են բիզնեսի ներկայացուցիչները:
15.Հայաստանում ամբողջովին վերակառուցվում է դատա-իրավական համակարգը՝ ստեղծելով ժողովրդական դատարաններ հիմնվելով մեր Ազգային Արժեհամակարգի հիմքը կազմող ԱՐԴԱՐ արդարադատության սկզբունքների վրա` ընդլայնելով փաստաբանների լիազորություններ՝ դատավարական գործընթացներում, որպես պաշտպանող կողմ, ներգրավելով նաև Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին: Դատավորները ոչ թե նշանակվում են, այլ ընտրվում են Հայաստանի Ազգային Պետության քաղաքացիների կողմից:
16.Հայաստանում ամբողջովին վերակառուցվում է Ազգային անվտանգության ծառայությունը և վերածվում իր կոչմանն ու անվանը համապատասխանող անվտանգության համակարգի՝ դարձյալ հիմքում ունենալով մեր ազգային արժեհամակարգի վրա հիմնված հստակ հայեցակարգային դրույթներ ու սկզբունքներ:
17.Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում դրված Մադրիդյան սկզբունքները չեղարկվում են: Ղարաբաղյան հիմնահարցի լուծումը տեղի է ունենում առաջին հերթին Հայաստանի պատմական տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, նոր հետո Ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա և Հայաստանի Հանրապետության հետ Ղարաբաղի վերամիավորման հեռանկարի շրջանակներում:
18.Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի ստորագրման օրը՝ նոյեմբերի 22-ը հռչակվում է Հայրենատիրության օր, իսկ Հայոց Պահանջատիրության և Թուրքիայի կողմից հատուցման հիմքում դրվում է այդ վճռով Հայաստանի Հանրապետության տիտղոսն ու իրավունքները՝ ճանաչվելով նախկին Օսմանյան կայսրության Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգների վրա՝ ընդհանուր առմամբ 103,599 քկմ:
19.Հայաստանի Ազգային Պետության քաղաքացիները նոր Ազգային խորհրդի և նոր կառավարության ձևավորումից 2 տարի անց, իրավունք են ստանում Հայաստանի ԱԽ-ին և Հայաստանի կառավարությանը անվստահություն հայտնելու հանրաքվե անցկացնել, եթե Ազգային կառավարությունը 10%-ով անգամ շեղվել է ժողովրդի քվեն ստացած ծրագրից և եթե քաղաքացիները հանդես են գալիս 300000 ստորագրության վրա հիմնված նախաձեռնությամբ: Եթե հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 51%-ը անվստահություն է հայտնում ԱԽ-ին. վարչապետին և կառավարությանը, ապա վարչապետը և կառավարությունը անմիջապես հրաժարական են ներկայացնում, իսկ երկրում անցկացվում են արտահերթ ընտրություններ կամ ԱԽ-ի կազմից ընտրվում է նոր վարչապետ և ձևավորվում նոր կառավարություն:
20.Սույն հռչակագիրը հիմք է ծառայում Հայաստանի Հանրապետության Ազգային Արժեհամակարգի մշակման և ամրագրման, պետական մարմինների գործունեության և Հայաստանի Հանրապետության նոր օրենսդրության մշակման և ամրագրման:
Հարգանքով՝ Ազգային Խորհրդի հիմնադիր ներկայացուցիչ, ԺԱԱՇ նախաձեռնող և քաղաքական համակարգող Անի Զախարյան»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում