Կարեւոր հայտարարություն՝ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների համար. Փաշինյան
Բլոգոսֆերա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտասահմանում բնակվող այն հայրենակիցներին, որոնք չեն կարողացել մասնակցել 2018թ. գարնան թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությանը, հորդորում է մասնակցել ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին։
«Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանը նրանց հորդորեց ավիատոմսեր պատվիրել և պատրաստվել ապրիլի 5-ին հանրաքվեին մասնակցելու համար, մանավանդ որ 13 ուղղություններով բացվել են նոր ավիաչվերթներ և ստեղծվել են շատ էժան գներով Հայաստան գալու և հեղափոխության համար կարևոր այդ հանրաքվեի կայացմանը մասնակցելու հնարավորություն։
«Հանդիպում ենք ապրիլի 5-ին, ընտրական տեղամասերում», - նշեց ՀՀ վարչապետը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում