«Արմենը վերածվեց նախագահի պաշտոնում քարշ եկողի»․ Բաբկեն Հարությունյան
Բլոգոսֆերա
«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արմենը վերածվեց նախագահի պաշտոնում քարշ եկողի
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց հանրաքվե անցկացնելու որոշումը` մասնակիցը դառնալով սահմանադրության բռնաբարման: Որքան էլ Արմեն Սարգսյանը արդարանա, թե իր չստորագրելու դեպքում էլ հանրաքվեն կլինի` դա իրեն չի ազատում պատասխանատվությունից և սահմանադրական կարգին հետևելու պարտականությունից: Ասել, որ նախագահի պաշտոնը տուրիստական այցերի համար օգտագործող և սեփական բիզնեսի զարգացմանը ծառայեցնող կոմֆորմիստ անձից մեծ սպասելիքներ կային` սխալ կլինի, բայց որ քաղաքական հոտառություն ունեցող այդ անձը ծայրաստիճան վախկոտ և անսկզբմունքային կլինի` որոշ չափով անսպասելի էր, գոնե ինձ համար: Հիմա ունենք այն ինչ Չունենք` նախագահ, ով կկարողանար տեր կանգնել իր` թեկուզ սահմանափակ իրավունքներին և պարտականություններին: Այսուհետ երկիրը չունի Արմեն Սարգսյան անունով նախագահ, ունի` նախագահի պաշտոնում քարշ եկող անողնաշար մեկին, ով Նիկոլի գրպանից հայտնվում է հատակին, հատակից էլ ` գրպան` ըստ Նիկոլի և Նիկոլի օտարերկրյա տերերի պատվերի:
Անգլիայից ներմուծված Արմեն Սարգսյանը քաղաքական հոտառությունը կորցնելու հետևանքով գնաց համալրելու քաղաքական գերեզմանը` չարժանանալով նույնիսկ հուշաքարի»:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում