«Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են վաղաժամ կենսաթոշակից օգտվելու մասին»
Բլոգոսֆերա
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Լուրեր են շրջանառվում, թե որոշ ՍԴ դատավորներ մտածում են հրաժարական ներկայացնելու և վաղաժամ կենսաթոշակից օգտվելու մասին:
Արևիկ Պետրոսյանի և Ալվինա Գյուլումյանի սկզբունքայինության և իրավաբանական արժանապատվության վրա վստահ եմ 101%-ով:
Հրայր Թովմասյանի վրա, կարծում եմ, կասկածել ուղղակի հնարավոր չէ, անհնար է:
Հիմա ուզում եմ տեսնել այն դատավորի/ների դեմքերը, որոնք կանանց սկզբունքայինության և կամքի ուժի ֆոնին, կցուցաբերեն թուլակամություն, կենթարկվեն իշխանությունների շանտաժներին ու կներկայացնեն հրաժարական:
Այստեղ խնդիրը ոչ միայն և ոչ այնքան մասնագիտական, որքան տղամարդկային արժանապատվության մեջ է:
Սպասենք մինչև փետրվարի 27-ը»:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի