Հետծննդյան ժամանակահատվածում մայրական մահացության թիվը աճել է. Գևորգ Գրիգորյան
Բլոգոսֆերա
Բժիշկ Գևորգ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրը սկսենք այն լուրով, որը քաղաքակիրթ երկրում կարող էր պաշտոնանկության պատճառ դառնալ, բայց մեզ մոտ չի դառնա` վարչապետի թուլակամության և սորոսական էլիտայի ճնշումների շնորհիվ:
[2018թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և
հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք: Մայրական
մահացության գործակիցը 2018թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 21.9 միավոր, 100 000 կեն-
դանի ծնվածի հաշվով:]
[2019թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և
հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 12 դեպք: Մայրա-
կան մահացության գործակիցը 2019թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 33.2 միավոր, 100 000
կենդանի ծնվածի հաշվով:]
Մայրական մահացության գործակիցը հանդիսանում է առողջապահական համակարգի զարգացվածության ամենալուրջ ցուցանիշներից մեկը և այդ գործակիցը աճել է 11.3 միավորով կամ 4 դեպք ավելի է եղել: Սրանով ևս մեկ անգամ փաստում եմ, որ մենք ունենք տապալված առողջապահություն:
Հ.Գ. այսօր լռող և դիվիդենտներ հավաքող առողջապհության «մասնագետներին» կարող եմ մաղթել միայն տղամարդկություն»:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի